«Կոմպրոմատների պատերազմ է գեներացվում Մայր Աթոռի կողմից․ ֆեյքերի հսկա բանակ է աշխատում»․ Գևորգ եպիսկոպոս Սարոյան
![]() 349 Չորեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2025 թ., 00:12 «Սա մի երևույթ է, որի մասին բոլորը գիտեն, խոսքը անպարկեշտ բնույթի տեսանյութերի մասին է, և սա խոցելի է դարձնում նաև Կաթողիկոսին․․․ Մեր նպատակը թիրախավորելը չի եղել, կանխելն է եղել»,- այս մասին Հանրայինի եթերում նշեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ անդրադառնալով Արշակ սրբազանին վերագրվող, համացանցում տարածված տեսանյութերի տարածմանը և նրա պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ առաջարկին։ «Կա երկու խնդիր․ մեր հայտարարությունը (10 եպիսկոպոսների-խմբ․) տեղի է ունեցել Արշակ սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի հարցով։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի հետ հանդիպմանը, ապա այս հարցը Եկեղեցի-պետություն առճակատման մասին է, որը գնալով խորանում է․․․, այդ մտահոգությունը մենք ունեինք, և գնացել ենք երկխոսության համար, այս հակամարտությունը կանգնեցնելու համար»,- նշեց նա։ Անդրադառնալով դիտարկմանը, թե ասում են՝ իշխանությունները կոմպրոմատներ են ձեզ դեմ տվել, Գևորգ եպիսկոպոս Սարոյանն արձագանքեց․ «Իշխանությունների կողմից երբեք այդպիսի բան չի եղել, և դրա վկան Աստված է․․․ Կոմպրոմատների պատերազմ գեներացվում է Մայր Աթոռի կողմից՝ ընդդեմ այս 10 հոգու։ Ինչ արվում է այսօր, դա արվում է Մայր Աթոռի կողմից տրամադրված բամբասանքներով։ Ֆեյքերի հսկա բանակ է աշխատում․ մենք ստուգել ենք տվել, թե ովքեր են, որ մեզ հայհոյում են, ասել են՝ ֆեյք են»։ |

«Միջազգային հանրությունը չի գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը». Փիթ Հեգսեթ
4420:00
«Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան»․ ՀՀ ԱԳՆ
2020:00
ԱՄԷ-ի վրա իրանական հարվածների վիրավորների թվում կան Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիներ
15419:12
ՆԱՏՕ-ն Մալաթիայում տեղակայել է Patriot ՀՕՊ համակարգ
10218:54
«Վերաքննիչ դատարանը որոշեց բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը». Էրիկ Ալեքսանյան
9418:30
«Իրանի դեմ գործողությունն ամրապնդել է Իսրայելի դիրքերը». Նեթանյահու
20718:25
«Ընտրություններից հետո Նիկոլն իր խմբակի անդամների հետ վարունգ կուտի»․ Նաիրի Հոխիկյան
11417:54
«Մարդիկ որտե՞ղ են պատսպարվելու անձրևից, արևից». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
12017:24
