«ԱՄՆ-ն կսկսի հարվածներ հասցնել Լատինական Ամերիկայում թմրանյութերի ապօրինի շրջանառության թիրախներին»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը շուտով կսկսեն հարվածներ հասցնել Լատինական Ամերիկայի ցամաքային թիրախներին՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում։ «Այս մարդիկ (թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվողները) սպանել են ավելի քան 200,000 մարդու»,- ասել է Թրամփը՝ կաբինետի նիստի ժամանակ։ «Փաստացի, նրանք անցյալ տարի սպանել են ավելի քան 200,000 մարդու։ Եվ այդ թվերը նվազել են։ Նվազել են, քանի որ մենք իրականացնում ենք այս հարվածները։ Եվ մենք սկսելու ենք այս հարվածները իրականացնել նաև ցամաքում: Գիտեք, ցամաքում դա շատ ավելի հեշտ է: Մենք գիտենք նրանց ընտրած ուղիները։ Մենք ամեն ինչ գիտենք նրանց մասին։ Մենք գիտենք, թե որտեղ են ապրում վատ մարդիկ և շուտով սկսելու ենք դա անել»,- հավելել է ԱՄն առաջնորդը:

«2020թ. եռակողմ հայտարարությունն Արցախի և Հայաստանի որոշ հատվածների օկուպացման նախերգանքն էր»․ Տիգրան Աբրահամյան
3809:30
Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում. «Հրապարակ»
5709:12
Փենթագոնի ղեկավարի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին բանաձև է ներկայացվել Ներկայացուցիչների պալատ
10109:01
«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
12700:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12100:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
147Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
358Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
245Երեկ, 19:01