«Միայն նոյեմբերի վերջին ՀՀ-ում այրվել է 1304 հա մակերեսով անտառ, այդ թվում` նորատունկ». Այսեր Ղազարյան
![]() 270 Չորեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2025 թ., 18:00 Անտառագետ, ՇՄ նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025 թ-ի նոյեմբերի վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ-ի Լոռու, Տավուշի և Գեղարքունիկի մարզերում այրվել են մոտ 28000 հա մակերեսով արոտավայերի/խոտհարքների տարածքներ՝ Լոռի - 14627 հա, Տավուշ - 1959 հա, Գեղարքունիք - 11340 հա: Վերոնշյալ մարզերի տարածքներում այդ նույն ժամանակահատվածում այրվել են մոտ 1304 հա անտառածածկ հատվածներ՝ Լոռի - 203 հա, Տավուշ - 541 հա, Գեղարքունիք - 560 հա: Պետք է նշեմ, որ 1304 հա մակերեսով անտառային հատվածներից մոտ 1026 հա մակերեսով անտառային հատվածներին կրակը անցել է հենց արոտավայրերից, իսկ Արծվաբերդի անտառտնտեսություն/մասնաճյուղի 278 հա մակերեսով անտառածածկ տարածքը արոտավայրերի հարևանությամբ չի գտնվում և այրման պատճառը այլ է ... Անտառածածկ տարածքներում հրդեհը հիմնականում գետնատարած է եղել, վերջինիս բացասական ազդեցության գնահատականներ հնարավոր կլինի տալ մյուս տարվա վեգետացիայի ընթացքում: Աղբյուրը` Այսեր Ղազարյան |

Ըստ ՍԴ-ի՝ ՀԷՑ-ի պետականացումը համապատասխանում է Սահմանադրությանը
3919:30
«Դու հոգեվարքի մեջ ես»․ Միհրան Պողոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
11718:54
«Սա մռայլ ֆանտազիա չէ, հետևողական քաղաքականություն է». Կարեն Վրթանեսյան
11818:42
«Միտումնավո՞ր է Արամ Սարգսյանն աղավաղում փաստերը». ԶՊՄԿ
12818:18
«Մեզ դավաճանել են հայկական իշխանությունները»․ Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
20117:58
«Բացահայտվել է 2026թ․ մարտի 6-ին Շենգավիթում տեղի ունեցած սպանության դեպքը»․ ՔԿ
12817:36
Մինաբի դպրոցի ավերակները կվերածվեն զոհված աշակերտուհիների հիշատակին նվիրված թանգարան-հուշահամալիրի
8917:27
«Այս պատերազմն ապացուցել է՝ եթե լավ չես ճանաչում հակառակորդիդ, դատապարտված ես տապալումների»․ Վարուժան Գեղամյան
14317:12
