«Լեգիտիմացրել եք հայհոյախոսությունը․ երբ որ դուք սեռական օրգանների հիշատակումներով խոսք եք տարածում, ես գետինն եմ մտնում»․ Լիլիթ Գալստյան
![]() 342 Չորեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2025 թ., 19:24 «Հայաստանում քրեական ենթամշակույթը շարունակում է գոյություն ունենալ, պետք է արմատախիլ անել, պետք է կոշտ, կոպիտ, ուժային, դաժան միջոցներ ձեռարկել քրեական մշակույթն արմատախիլ անելու համար»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի դիտարկմանը, թե երկրում քրեական բարքերի առատությունը խնդիր է ամբողջ հասարակության համար։ «Դա գալիս է նրանից, որ երբ որ տղա երեխայի լեզուն բացվում է, Հայաստանում՝ շատ տեղերում նույնիսկ երբեմն «մամա»-«պապա»-ից առաջ հայհոյանք են սովորեցնում, ու հետո ազգուտակով գալիս ծափ տալիս։ Բա ի՞նչ է լինելու դրա վերջը․ իհարկե այդպես է լինելու»,- հավելեց Փաշինյանը։ Լիլիթ Գալստյանն արձագանքեց՝ ընդգծելով․ «Դուք պետք է ինքնահայաց լինեք և ընդունեք, որ ՀՀ քաղաքական խոսույթում որևէ քաղաքական գործիչ հայհոյախոսությունն այդպես չի լեգիտիմացրել, ինչպես դուք և ձեր քաղաքական ուժը․․․ Երբ որ դուք սեռական օրգանների հիշատակումներով խոսք եք տարածում ԶԼՄ-նրով կամ սոցցանցերով, և միջազգային գործընկերներն ինձ պատկերն են ցույց տալիս, ասում են՝ մի՞թե սա ձեր վարչապետն է, ես գետինն եմ մտնում»։ «Մենք միշտ աշխատում ենք տեսնել մեր թերությունները և ուղղել դրանք»,- պատասխանեց Փաշինյանը։ |

Ծովինար Թադևոսյանը՝ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալի որդու մասնակցությամբ ծեծի մասին (տեսանյութ)
7414:12
«Լադիմիր Լադիմիրիչին ասեք՝ մյուս անգամ Никол Норогич ասի». Ռուբեն Մխիթարյան
7214:00
«Չեմ բացառում՝ մի օր էլ կխոսի սեփական նկարը եկեղեցում կախելու մասին»․ Արմեն Հովասափյան
10813:36
«Դուք Սրբուհի Գալյանի ընկերուհի՞ն եք»․ լրագրողը՝ Ծովինար Թադևոսյանին (տեսանյութ)
12213:18
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ՝ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո». Նիկոլ Փաշինյան
13312:54
«Որևէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ». Սրբուհի Գալյան (տեսանյութ)
11412:48
«Չի բացառվում, որ մի օր էլ ասի՝ պատարագից առաջ պետք է Սուպեր Սաքոյի երաժշտությունը հնչի»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
14612:36
«Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
12112:18
