«Դիլիջան ազգային պարկ»-ում հրդեհների դեպքի առթիվ 10 օր անց նախաձեռնվել է քրեական վարույթ
![]() 213 Չորեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2025 թ., 22:12 «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում օրեր շարունակ մոլեգնած հրդեհների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր հատվածներում 2025թ․ նոյեմբերի 21-ից բռնկված հրդեհների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում 2025թ․ դեկտեմբերի 1-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով (Պետական, համայնքային սեփականություն հանդիսացող կամ այլ անձանց պատկանող ծառը, թուփը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, որն իրականացվել է՝ բնության հատուկ պահպանվող տարածքում, հրկիզման կամ հանրավտանգ այլ եղանակով, ինչը պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս)։ Ինչ վերաբերում է հակառակորդի կողմից հրդեհելու մասին լուրերին, ՔԿ-ից նշել են, որ քրեական վարույթում նման տվյալներ առկա չեն։ |

«Պեկինը շահագրգռված չէ պատերազմի արագ ավարտով». Վլադիմիր Զելենսկի
5023:39
Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը՝ Սրբազանի վիրահատության վերաբերյալ
9423:18
«Վեհափառ Տեր, ուխտադրուժ սպասավորներին առ Աստված վերադարձնելու միակ ուղին նրանց բանադրանքով և կարգալուծությամբ սաստելն է». Վահե Բեգոյան
9423:06
Արցախի թեմակալ խորհուրդը հերքում է՝ դատապարտող հայտարարություն չի տարածել
10922:42
«ԵՄ պաշտոնյան ասաց՝ չպետք է այնքան «երես տալ» ՀՀ ներկա իշխանությանը, որ դառնա Սաակաշվիլիի նման չարիք». Վահե Սարուխանյան
12822:30
Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում կարող է հուժկու երկրաշարժ լինել
14022:27
ԱՄՆ-ն աջակցում է Իրաքին ԼՈՒԿՕՅԼ-ի ակտիվներն ամերիկյան ընկերությանը փոխանցելու հարցում
16621:48
«Փաշինյանն այս միտքը շրջանառել է, որպեսզի շարունակի պառակտել հանրությանը». Սարո Սարոյան
15021:36
