Հինգշաբթի, 04 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Կառավարությունը 6 ամսով արգելեց ցեմենտի ներմուծումը Հայաստան

Կառավարությունը 6 ամսով արգելեց ցեմենտի ներմուծումը Հայաստան
79
Այսօր, 12:00

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշվել է Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր՝ 6 ամսով, սահմանափակում կիրառել։

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:

2024 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրության ցուցանիշը (1.05 մլն տոննա) 2023-ի նկատմամբ նվազել է 7.3%-ով, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում (398.1 հազ.տ.)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ 18.1%-ով։