Հինգշաբթի, 04 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ծառերի գլուխը կերել են, որ քաղաքապետարանն «օրենքով» վաճառի հողատարածքը»․ Արթուր Չախոյան

«Ծառերի գլուխը կերել են, որ քաղաքապետարանն «օրենքով» վաճառի հողատարածքը»․ Արթուր Չախոյան
84
Այսօր, 17:24

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Ուրեմն, Երևանի քաղաքապետարանը հայտարարում ա, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր ա աճուրդով վաճառում։
Դե ես էլ՝ որպես Մասիվի բնակիչ, ասի՝ նայեմ, տեսնեմ մեր մասիվներում ինչ կա, չկա։
Տեսա, որ մայթին մոտ կանաչ գոտում 21քմ «բուդկի» համար հողատարածք են վաճառում, հետո տեսա, որ հրապարակած փաստաթխթերի նկարներում օտարվող հողամասում մեծ ծառեր կան, որտեղ երևում ա, որ թարմ վնասված են։
Yandex.map-ով նայեցի՝ 2024-ի նկարներում այդ ծառերը չեն երևում։
Այսինքն՝ քաղաքապետարանի հրապարակած նկարները 2024-ից էլ ավելի ուշ են արվել, փաստաթղթեր կազմելու համար։
Դուրս ա գալիս էն, որ ծառերի գլուխը կերել են, որ «օրենքով» քաղաքապետարանը վաճառի հողատարածքը։
Ու ընդհանուր պատկերը ստացվում ա էն, որ քաղաքապետարանը մի կողմից «հերոսաբար» հեռացնում ա «բուդկաները», մյուս կողմից էլ՝ «օրենքով» ծառերի գլուխը ուտելով, «բուդկի» տեղ ա վաճառում։
Դե հիմա ո՞վ կարա ինձ համոզի, որ էս ամենն արվել ա «օրենքով», առանց բարձրաստիճան պաշտոնյաների ներքին պայմանավորվածությունների»։

Նախագծման թույլտվություն նախագիծ
Նախագծման թույլտվություն նախագիծ
Երևանի քաղաքապետարան․ աճուրդ
Երևանի քաղաքապետարան․ աճուրդ
Աղբյուրը`   Արթուր Չախոյան