«2025թ․ պետությանը վերադարձվել է 174 մլն 545 հազար դոլարին համարժեք գույք». Աննա Վարդապետյան
![]() 78 Այսօր, 12:24 Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից երկուսով գույքեր են ամրացվել Պաշտպանության նախարարությանն ու Շրջակա միջավայրի նախարարությանը: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկություն է տրամադրել Դատախազության կողմից, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին վերադարձված գույքերի և դրամական միջոցների վերաբերյալ: «Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր պետությանը կամ համայնքին վերադարձրել 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք։ Այս 11 ամիսների ընթացքում վերադարձրել ենք 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, պուրակներ, հողատարածքներ ՀՀ բոլոր մարզերում, որ քառակուսի մետրերով չեն չափվում, հեկտարներով են չափվում»,- նշել է դատախազը՝ հավելելով, որ նաև դրամական մiջոցներ են վերադարձվել պետությանը։
|

«2025թ․ պետությանը վերադարձվել է 174 մլն 545 հազար դոլարին համարժեք գույք». Աննա Վարդապետյան
7112:24
«Ի՞նչ տարբերություն, թե ի՞նչ ժառանգություն էր ստացել, եթե «գիտակցել» է, որ Ղարաբաղը թոկ էր մեր վզին»․ Հարութ Ուլոյան (լուսանկար)
8912:18
Հայաստանից թանկարժեք մետաղների արտահանման համար 6-ամսյա քվոտա սահմանվեց
9012:06
Կառավարությունը 6 ամսով արգելեց ցեմենտի ներմուծումը Հայաստան
9312:00
«Այսօր Կիրանցը բոլորովին այլ կետի է վերածվել»․ Թաթուլ Հակոբյան
19510:12
«Պատմե՛ք, թե դուք ոնց էիք խաբում ժողովրդին ու ոնց գնացիք հրեշավոր արկածախնդրության»․ Արմեն Խաչատրյան
14609:48
Ծեծված երեխային ու նրա հարազատներին դեռ չեն հարցաքննել. «Ժողովուրդ»
12109:18
Բրյուսովի անվան պետական համալսարանը՝ նոր սկանդալի կենտրոնում. ուսանողների քաշքշուկից մինչև ձերբակալություն․ «Ժողովուրդ»
14709:00
