Հինգշաբթի, 04 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Գորիսի պետական քոլեջի նորանշանակ պաշտոնակատարը ոստիկանական ուժերի օգնությամբ մտել է քոլեջ

Գորիսի պետական քոլեջի նորանշանակ պաշտոնակատարը ոստիկանական ուժերի օգնությամբ մտել է քոլեջ
115
Այսօր, 13:30

Գորիսի պետական քոլեջի նորանշանակ պաշտոնակատար Արմինե Կոլյանը, ոստիկանական ուժերի օգնությամբ, մտել է քոլեջ․ այս մասին հայտնում է «Սյունաց երկիր» թերթը։ «Նրա խնդրանքը դասախոսներին և ուսանողներին՝ ներս գալու և զրուցելու, առայժմ մերժման է արժանանում։

Դասախոսներն ու ուսանողները պնդում են իրենց պահանջը, իսկ ոստիկանները՝ Գորիսի ոստիկանապետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ, զբաղված են տնօրենի նորանշանակ պաշտոնակատարի պաշտպանությամբ»,- գրում է թերթը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Գորիսի պետական քոլեջի դասախոսներն ու ուսանողներն արգելափակել էին տնօրենի նորանշանակ պաշտոնակատարի մուտքը քոլեջ՝ ԿԳՄՍ նախարարից պահանջելով պարզաբանումներ։