Հինգշաբթի, 04 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Քահանային մի դեպքում՝ ծանոթը կարող է դիմել, մյուս դեպքում՝ ԱԱԾ աշխատողը»․ Նիկոլ Փաշինյան

«Քահանային մի դեպքում՝ ծանոթը կարող է դիմել, մյուս դեպքում՝ ԱԱԾ աշխատողը»․ Նիկոլ Փաշինյան
111
Այսօր, 14:12

«Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում»,- այս մասին այսօր ասուլիսում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱԱԾ աշխատակիցներ են ուղարկվում քահանաների մոտ՝ պահանջելով չհնչեցնել Վեհափառի անունը։
«Երբ որ ես մտադիր եմ մասնակել, մենք խնդրում ենք հաշվի առնել այս փաստը, որ մենք համարում ենք՝ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ։ Մի դեպքում՝ ծանոթը կարող է դիմել, մյուս դեպքում՝ ԱԱԾ աշխատողը , մի դեպքում կարող է որևէ տեղ չաշխատող չլինել, կարող է բարեկամ լինել, իմ օգնականը լինելը․ դա կախված է նրանից՝ ով է ում ճանաչում և ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն և մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որ որևէ մեկը մեկին ճանաչում է»,- նշեց Փաշինյանը հավելելով՝ այնպես չէ, որ քահանաները պետական մարմինների հետ միայն իմ պատարագ գնալու առիթով են շփվում, բազմաթիվ հայտնի և ոչ այդքան հայտնի առիթներ կան, որ շփվում են։

«Խնդրում ենք հաշվի առնել փաստը, որ մենք համարում ենք՝ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ․ քահանային մի դեպքում՝ ծանոթը կարող է դիմել, մյուս դեպքում՝ ԱԱԾ աշխատողը»․ Նիկոլ Փաշինյան