Հինգշաբթի, 04 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Նիկոլականությունը սոցիալ-կենցաղային գիտակցության ձև է»․ Ալեն Ղևոնդյան

«Նիկոլականությունը սոցիալ-կենցաղային գիտակցության ձև է»․ Ալեն Ղևոնդյան
89
Այսօր, 22:54

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Փողին մունաթ», «փողը մութ տեղը լույս է տալիս» գոյաբանական աքսիոմներով առաջնորդվող հանրույթի մի՝ հավանաբար բավական մեծ շրջանակի մոտ «նիկոլականությունը», «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», «նախկինները ինչ էին, որ սրանց եք անուն կպցնում», «սաղ Քոչարյանն ա մեղավոր» և այլ թեզերի կրողների վարքը շատ պարզ օրինաչափությամբ են բացատրում:
Դրանց մի մասը հիմնականում պետական «լափամանին», տենդերներին, արտոնյալ բիզնես ինչ-որ ծրագրերին հասանելիություն չունեցող շրջանակներ է, որ հիմա ստացել են հնարավորություն ու ամեն հիմնավորում կգտնեն, կքարոզեն, կտիրաժավորեն, կմանիպուլացնեն ամեն բան՝ միայն թե չզրկվեն փողի աղբյուրից:
Նիկոլականությունը սոցիալ-կենցաղային գիտակցության ձև է, որտեղ նյութականը բացարձակ դոմինանտ է հոգևորի, ինքնության, տեսակային առանձնահատկությունների նկատմամբ, ուր կոմպրոմիսը ճկունության/կոտրվելու, հանձնելու, հանձնվելու «ռացիոնալ» կամքն է, ուր ձևը հիմնականում բովանդակություն է, ուր անասնականը ներկայացվում է որպես սոցիալական, ուր պատիվն ու արժանապատվությունը վաճառվելու գնի հարց է, ուր արժեքն անընդունելի կատեգորիա է, եթե այն փողով չափելի չէ:
Նիկոլականությունը «աղքատությունը մեր ուղեղում է» թեզի հայեցակարգային ու զգայական իմպլեմենտացիան է, որ պայմանավորում է սոցիումի վերածմանը անասնական հոտի, մանկուրտների»:

Աղբյուրը`   Ալեն Ղևոնդյան