Հինգշաբթի, 04 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Վազգեն արքեպիսկոպոսը լծվել է նաև Բագրատ սրբազանի դեմ կեղտոտ քարոզչության գործին»․ Հովհաննես Խուդոյան

«Վազգեն արքեպիսկոպոսը լծվել է նաև Բագրատ սրբազանի դեմ կեղտոտ քարոզչության գործին»․ Հովհաննես Խուդոյան
106
Այսօր, 15:40

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը երեկ հարցազրույց է տվել իր բնորոշումով՝ շատ դրական ազդեցություն ունեցող, առողջ լրատվական աշխատանքներ կատարող civic-ին:
ավտոբուսներ վառելու, մարդ գյուլելու, խոտեր վառելու մասին սիվիկաալեքսանյանական զրպարտչական հերթական հարցին պատասխանելիս՝ արքեպիսկոպոսը մտահոգություն է հայտնել, որ դատարանը կարող է հաստատել այդպիսի մտադրության առկայությունը և, որ դա հեղինակազրկում է եկեղեցուն:
Բավարար տեղեկացված չլինելու և կամ կեղտոտ քարոզչության զոհ լինելու պարագայում որևէ դժգոհություն չէի ունենա վերջինիս հրապարակային դիրքորոշման համար:
Բայց քանի որ անձամբ եմ վերջինիս ներկայությամբ տրված զեկուցումով բացահայտել գործի բոլոր կեղծիքները՝ սկսած իրավապահների կողմից ապացույցներ կեղծելուց մինչև նույն սիվիկաալեքսանյանական կեղտոտ քարոզչության բոլոր դրսևորումները, ստիպված եմ արձանագրել, որ արքեպիսկոպոսը, ի թիվ այլ տհաճ հանձնառությունների, լծվել է նաև Բագրատ սրբազանի դեմ կեղտոտ քարոզչության գործին»: