Հինգշաբթի, 04 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Քրեական հետապնդումներ են հարուցվել Միհրան Պողոսյանի ազգականների նկատմամբ

Քրեական հետապնդումներ են հարուցվել Միհրան Պողոսյանի ազգականների նկատմամբ
76
Այսօր, 16:30

Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբայրը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը, ձերբակալվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեից « Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։

«Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով վատնմանն օժանդակելու մեջ: Մեղադրյալներից երկուսը ձերբակալված են»,- հայտնել են ՀԿԿ-ից: