Հինգշաբթի, 04 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Միհրան Պողոսյանի եղբայրը` «Միկշին» ընկերության ղեկավար Տիգրան Հարությունյանը չի ձերբակալվել»․ Վահե Մակարյան

«Միհրան Պողոսյանի եղբայրը` «Միկշին» ընկերության ղեկավար Տիգրան Հարությունյանը չի ձերբակալվել»․ Վահե Մակարյան
83
Այսօր, 16:42

Լրագրող Վահե Մակարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հակակոռուպցիոն կոմիտեից արձագանքեցին Միհրան Պողոսյանի եղբոր՝ «Միկշին» ընկերության ղեկավար Տիգրան Հարությունյանի «ձերբակալության» վերաբերյալ լուրին
Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։ Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով վատնմանն օժանդակելու մեջ: Մեղադրյալներից երկուսը ձերբակալված են:
Հիշեցնեմ, որ քիչ առաջ ինձ հետ կապ հաստատեց Տիգրան Հարությունյանն ու ասաց, որ իրեն չեն ձերբակալել, բայց չասաց, թե ինչ է տեղի ունեցել:
Մեր տեղեկություններով՝ մեղադրյալներից մեկը հենց Տիգրան Հարությունյանն է, որը ձերբակալված չէ, սակայն ձերբակալվածների մեջ կան նրա ազգականներից: