«Ես կլինեմ ազատության մեջ այն ժամանակ, երբ մեղադրողներն ընդունեն, որ սա շինծու գործ է». Արթուր Սարգսյան
![]() 92 Այսօր, 17:06 «Դեկտեմբերի 1-ին իմ խափանման միջոցը փոխվել է: Անկեղծ ասեմ՝ այդ որոշումից հետո իմ կյանքում ոչինչ չի փոխվել: Իհարկե, ուրախացել են իմ ծնողները, երեխաները, կինը, բայց իմ կյանքում ոչինչ չի փոխվել, որովհետև առաջին օրվանից ասել ենք՝ մենք ընդհանրապես այստեղ ինչ գործ ունենք: Այստեղ խնդիրը ոչ թե ընտանիքի կողքին, ազատության մեջ լինելն է, այլ արդարությունն է»,- «Սրբազան պայքար» շարժման գործով դատական հերթական նիստի ժամանակ ասել է գործով անցնող ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը: Նա ընդգծել է, որ 18 արդարներ մեղադրվում են նույն մեղադրանքով, որոնցից 3-ը գտնվում են կալանավայրում, մի քանի հոգի տնային կալանքում, մի քանի հոգի էլ ազատության մեջ: «Սա որտեղից որ կառավարվում է, կառավարիչները խառնվել են, էլ չգիտեն՝ ոնց կառավարեն: Կամ 18-ս պետք է լինենք կալանքի տակ, կամ էլ՝ բոլորս ազատության մեջ: Ես կլինեմ իմ հոգով ու սրտով ազատության մեջ այն ժամանակ, երբ որ մեղադրողները ընդունեն, որ սա շինծու գործ է եղել, և իրենք ու քննիչները այդ գործը տարել են առաջ»,- հավելել է նա: |

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին
2517:48
Աշխարհում դոլարային միլիարդատերերի թիվն աճել է
7417:36
«Ծառերի գլուխը կերել են, որ քաղաքապետարանն «օրենքով» վաճառի հողատարածքը»․ Արթուր Չախոյան (լուսանկար)
6817:24
«Նման ապօրինի գործողություններն են ԱԱԾ-ն դարձնում ԿԳԲ»․ Արթուր Սաքունց
5717:18
Սարգիս Փարսադանյանը որոնվում է՝ որպես անհետ կորած
6517:12
«Ես կլինեմ ազատության մեջ այն ժամանակ, երբ մեղադրողներն ընդունեն, որ սա շինծու գործ է». Արթուր Սարգսյան (տեսանյութ)
8917:06
«Ի՞նչ էինք ուզում, որ ադրբեջանցիք մեր գլուխը շոյեին ու ասեին՝ «դե լավ, անցած լինի՞»»․ Դանիել Իոաննիսյան
8816:48
«Միհրան Պողոսյանի եղբայրը՝ «Միկշին» ընկերության ղեկավար Տիգրան Հարությունյանը չի ձերբակալվել»․ Վահե Մակարյան
10216:42
