Գրեթե 1 ամիս անց Դամասկոսի թանգարանի կողոպուտի հետաքննությունը ոչինչ չի պարզել

Գրեթե 1 ամիս առաջ Դամասկոսի Ազգային թանգարանից գողացվել են հնագույն արձաններ և այլ արտեֆակտներ։
Ցուցանմուշների կորուստը հայտնաբերվել է նոյեմբերի 10-ին, երբ թանգարանի աշխատակիցները նկատել են, որ շենքի դռներից մեկը ներսից կոտրված է։
Associated Press-ը, հղում անելով թանգարանի աշխատակիցներին, հայտնում է, որ թանգարանից անհետացել է Հռոմեական շրջանին պատկանող վեց մարմարե արձան։
Սիրիայի Հնությունների և թանգարանների գլխավոր վարչությունը հայտարարել է, որ սկսվել է հետաքննություն՝ «ցուցանմուշների անհետացման հետ կապված հանգամանքները պարզելու» համար։
1919 թվականին հիմնադրված Դամասկոսի Ազգային թանգարանում պահվում է Սիրիայի ամենաթանկարժեք հնագիտական հավաքածուն։
Թանգարանի հավաքածուում ընդգրկված են Ուգարիթից գտնված մ.թ.ա. XIV դարի կավե սեպագիր տախտակներ, որտեղ հայտնաբերվել են աշխարհի հայտնի ամենահին ամբողջական այբուբենի ապացույցները։ Բացի դրանից, այստեղ պահվում են հին աշխարհի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկից՝ Պալմիրայից բերված մ.թ. I–II դարերի հունահռոմեական քանդակներ, ինչպես նաև III դարի սինագոգ՝ կառուցված Դուրա-Եվրոպոսում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն խստորեն դատապարտել է այս արարքը՝ այն համարելով հարձակում Սիրիայի մշակութային ժառանգության վրա և կոչ է արել զգոն լինել մշակութային արժեքների անօրինական առևտրում։

Ադրբեջանը շարունակում է մշակութային քարոզչությունը Եվրոպայում. Շվեյցարիայում բացվել է «ղարաբաղյան նժույգի» արձանը
124Երեկ, 00:42
Մահացել է դերասան Խաչատուր Հունանյանը
20707.06.2026, 09:54
Հրանտ Թոխատյանը ուղերձով դիմում է հայ ժողովրդին
33603.06.2026, 19:12
«Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին լուրջ վտանգի տակ է»․ Հովիկ Ավանեսով
32003.06.2026, 16:00
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Արագածոտնի թեմի հիմնադրման 30-ամյակը (տեսանյութ)
38931.05.2026, 21:42
Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը
69726.05.2026, 00:12
Ինչպես ջորիները որոշեցին Սուրբ Մամասի վանքի կառուցման տեղը Վայոց ձորում (լուսանկար)
80624.05.2026, 23:30
Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (լուսանկար)
69124.05.2026, 22:36