Հինգշաբթի, 04 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ստեղծված իրավիճակում ՀՀ տարածքում եպիսկոպոսական ժողովի անցկացումը մեծագույն սխալ է». Վահե Բեգոյան

«Ստեղծված իրավիճակում ՀՀ տարածքում եպիսկոպոսական ժողովի անցկացումը մեծագույն սխալ է». Վահե Բեգոյան
90
Այսօր, 22:30

Դիրիժոր Վահե Բեգոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության տարածքում եպիսկոպոսական ժողովի (հետագայում նաև Ազգային եկեղեցական ժողովի) անցկացումը մեծագույն սխալ է՝ հղի է մեծ վտանգներով թե´ Հայաստան ժամանող եպիսկոպոսներ, և թե´ Հայ եկեղեցու համար, և կարող է բերել անդառնալի հետևանքների:
Ժողովի անցկացումը պետք է հետաձգել և նշանակել ժողովի նոր օր ու նոր վայր՝ Հայաստանից դուրս, ուր ժողովը կանցնի առանց պետական հատուկ ծառայությունների ճնշման և մասնակցության...
Վստահաբար կլինեն եպիսկոպոսներ, որոնց հենց օդանավակայանում կդիմավորեն նեոչեկիստական գործակալները (դա ԱԱԾ չի) կլինի նաև Սրբազան(ներ), որին (որոնց) հենց տեղում կձերբակալեն (Սիրելի Սրբազան, այն երկրի կառավարությունը, որի տարածքի թեմը Դուք առաջնորդում եք, Ձեզ ձերբակալելուց հետո բացի հոգոցներից և մտահոգություն հայտնելուց ու հեռվից ուշադիր հետևելուց այլ բան չի անելու):

Աղբյուրը`   Վահե Բեգոյան