«Թշնամի երկրի ծրագիրն իրականանում է. մնաց մեկ հոգի»․ Նիկողոս Հովհաննիսյան
![]() 250 Ուրբաթ, 05 դեկտեմբերի, 2025 թ., 09:54 Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դուք կմտածեք՝ սա վատ երազ է, ես կասեմ՝ ՈՉ։ Սա է այն իրականությունը, որը Հայաստանը, ՀԱՍԵ-ին ու հային տանում է կործանման։ Սա թրքացման պրոցեսի ավարտն է, վերջին փուլը, որը մտել է հանգուցալուծման մեջ՝ կամ, կամ։ ադրբեջանական «պրոեկտի» մաս, վերջին արար։ Կոլաժում 4 բարձրաստիճան հոգևորականներ՝ հայրենասեր, եկեղեցասեր, հայասեր, հայամետ, ազգամետ և վերջապես՝ ՏՂԱՄԱՐԴ։ Նրանք այսօր անազատության մեջ են, Նրանց «փուռը» տվողները՝ գիտեք, էլ չասեմ։ Թշնամի երկրի ծրագիրն իրականանում է, մնաց մեկ հոգի՝ գիտեք, թե ով։ Բայց Աստված մի արասցե՝ եթե կտրվի ՀԱԵ գլուխը։ Սա նոր ցեղասպանություն է, նոր թշնամանք ու ատելություն։ Նրանք դեմ գնացին եկեղեցու և ազգի կործանման՝ չգնահատվեցին։ Շատերը կամ չեն հասկանում, կամ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում։ Երբեմն մենք չենք գնահատում անձերին, բայց եկել է ժամանակը դա անելու։ Ես այս եպիսկոպոսների կողքին եմ, սատար և նեցուկ՝ իմ ամբողջ կարողությանբ։ Մի՛ վախեցեք ոչ մեկից, մի՛ վախեցեք նրանցից՝ ով մարմինն է սպանում, հոգին է կարևոր։ Ծառը ճանաչվում է պտղով՝ իսկ Իրենք Հայ Առաքելական սուրբ եկեղեցու պտուղներն են, իրական պաշտպանները։ Էլի կան, և փառք Աստծո, բայց այսօր նրանք են վախ ներշնչել։ Խնդրանք, կոչ, հորդոր՝ եկեք ու սատար կանգնեք նրանց։ Աստված օգնական և պահապան Բագրատ, Միքայել, Մկրտիչ և Արշակ սրբազաններին։ Վեհափառ տեր, չընկրկեք, մնացեք անսասան՝ Տերը զորավիգ»։ Աղբյուրը` Նիկողոս Հովհաննիսյան |

«Թուրքագիտության բաժնում ուսանած Պետրոս Ղազարյանը թուրքերեն կարողանո՞ւմ է հաղորդակցվել»․ Կորյուն Սիմոնյան
6020:30
«Աջակցություն ենք հայտնում մեր նորանշանակ առաջնորդին»․ Մասյացոտնի թեմ
9920:00
Զարուհի Փոստանջյանը Գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել հանցանքների մասին
13619:12
«Մեր ուրախ Զառան էլ մեզ հետ չի»․ Արայիկ Հարությունյան
12418:42
«Սա որոշ պաշտոնյաների էմոցիաների բավարարման համար կիրառված կալանք է»․ Վարդուհի Սարգսյան
17517:48
«Արդարադատությունն անհնար է ճնշել բռնակալության մոլուցքով»․ Նարինե Դիլբարյան
15017:18
«Ինչպիսի՞ ապրումներ են ունենում այն երեխաները, որոնց պաշտոնատար ծնողները ստում և վիրավորանքներ են ստանում»․ Սենոր Հասրաթյան
12416:30
«Նարեկին կեղեքում են՝ իրենց առաջ ծնկի չգալու համար»․ Արամ Գևորգյան
17816:12
