«ԱՄՆ ներգաղթի արգելքի տակ է գտնվում ավելի քան 30 երկիր»․ Նոեմ

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է ընդլայնել գործող ներգաղթի արգելքը՝ այն տարածելով 19-ից ավելի քան 30 երկրների վրա՝ Վաշինգթոնում ազգային գվարդիայի զինծառայողների վրա հարձակումից հետո։ Ավելի վաղ CBS News հեռուստաալիքը հայտնել էր, որ իշխանությունները քննարկում են գործող ներգաղթի արգելքը 19 երկրից ընդլայնելու հնարավորությունը՝ այն հասցնելով մոտ 30 երկրի։
«Ես չեմ նշի ճշգրիտ թիվը, բայց այն անցնում է 30-ը, և նախագահը շարունակում է գնահատել երկրները», — ասել է Նոեմը Fox News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով երկրների ցանկը մինչև 32-ը ընդլայնելու մասին հարցին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Աֆղանստանի քաղաքացին կրակ է բացել Սպիտակ տնից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ծառայություն իրականացնող Ազգային գվարդիայի զինծառայողների վրա: Երկու զինծառայողներ վիրավորվել էին, նրանցից մեկը ավելի ուշ մահացել էր:

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
13600:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
163Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
266Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
263Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
139Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
250Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
238Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
217Երեկ, 14:25