Ուրբաթ, 05 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«ԵԱՍՄ աշխատակիցներն աղբ են այրում»․ Դանիել Իոաննիսյան

«ԵԱՍՄ աշխատակիցներն աղբ են այրում»․ Դանիել Իոաննիսյան
88
Այսօր, 11:30

«Իրազեկ քաղաքացիների պաշտպանություն» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություն (ԵԱՍՄ) աշխատակիցներն աղբ են այրում:
Ցավոք, աչքիս, առաջին հերթին պետք է քաղաքապետարանի աշխատողներին բացատրել, որ դա ապօրինի է, դա պատժելի է, դա վնասակար է և դա քաղծկեղածին է:
Բոլոր քաղաքացիներն աղբի այրում տեսնելու դեպքում խնդրում եմ զանգահարեն Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմին՝ 1-99 կարճ համարով:
Այո, պետք է բոլորս «գործ տանք», որ մենք ու մեր երեխաները չշնչեն այրման՝ քաղծկեղածին թունավոր արգասիքները»: