«Գործող վարչախումբը կերակրում է սեփական ռեպրեսիվ ապարատին՝ սոված թողնելով կենսաթոշակառուներին»․ Ավետիք Չալաբյան
![]() 323 Ուրբաթ, 05 դեկտեմբերի, 2025 թ., 14:18 «Գործող վարչախումբը կերակրում է սեփական ռեպրեսիվ ապարատին՝ սոված թողնելով կենսաթոշակառուներին»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը։ «Վերջին 7 տարիների ընթացքում իրավապահ համակարգում վարձատրություններն աճել են մոտ 3 անգամ․ հիմա բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ․ կա բացատրություն, որովհետև այդ ռեպրեսիվ ապարատը հլու-հնազանդ ծառայում է գործող վարչախմբին։ Մեր կենսաթոշակառու քաղաքացիները պետք է գիտակցեն՝ իրենց ստամոքսում դատարկ է, դա նրանից է, որ դատախազի փորը լիքն է այսօր, իսկ դատախազի փորը լիքն է, որովհետև նա պատվեր է կատարում։ Ցավոք, հենց սա է տեղի ունենում»,- հավելեց Չալաբյանը։ Ասուլիսին նա հայտարարեց, որ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը դեկտեմբերի 1-ից հանրապետության ողջ տարածքով մեկնարկել է ստորագրահավաք՝ ծերության և հաշմանդամության կենսաթոշակների 50 տոկոսով բարձրացման պահանջով, որին կարող են միանալ բոլորը։ |

«Եթե դեմ եք իշխանությանը, մերժե՛ք նրա ոչ միայն սխալները, այլ նաև մանիպուլյատիվ «ճշտերը»»․ Վլադիմիր Մարտիրոսյան
2823:36
«Ուժեղ պետություն չեն կառուցում փոքր բիզնեսը ճնշելով»․ Մեսրոպ Առաքելյան
4923:24
Իսպանիայում տարեց տղամարդը փորձել է ինքնաթիռ նստել կնոջ դիակի հետ միասին
13123:12
Գերությունից վերադարձած տղամարդիկ տեղափոխվել են հիվանդանոց
16322:18
ԱՄՆ ներգաղթային վիզաները կասեցված են, Հայաստանը ցուցակում է
24022:13
«Միջանցքը, բենզինն ու ցորենը, գերիներն ու խաղաղությունն ընդամենը «թմրանյութեր» են»․ Արթուր Դանիելյան
18822:12
Մեկնարկել է Թրամփի՝ Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլը
19022:01
«Իրանը չեղարկել է Հայաստանի հետ օդային հաղորդակցությունը»․ Նաիրի Հոխիկյան
27222:00
