Ուրբաթ, 05 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. հասկացանք, բայց հիմա դուք եք կառավարում, ի՞նչ եք արել». Նարեկ Կարապետյան

«Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. հասկացանք, բայց հիմա դուք եք կառավարում, ի՞նչ եք արել». Նարեկ Կարապետյան
106
Այսօր, 13:48

Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Մեր ձևով» շարծման համակարգող Նարեկ Կարապետյանը, ֆեյսբուքյան եթերում դրվագ է ներկայացրել Վայոց ձորի մարզ կատարած այցից: Նա նշել է, որ Մալիշկայում, երբ գյուղացիներին հարցրել է՝ որտե՞ղ են վաճառում բերքը, ի՞նչ գնով, պատասխանել են՝ «չենք վաճառում, ապրում ենք ՌԴ-ից ուղարկված փողերով»: Կարապետյանը նշել է, որ պատկերը գրեթե նույնն է եղել նաև մյուս գյուղերում: «Երբ իշխանություններին ասում ես՝ գյուղերը չեն ապրում, տնտեսություն չկա, առաջարկում ենք լուծումներ, ասում են՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան: Հասկացանք, բայց 7-8 տարի է՝ դուք եք կառավարում, գյուղերում ապրուստ չկա, էլի կրկնում են՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան»,- նշել է Կարապետյանը:

Աղբյուրը`   Նարեկ Կարապետյան