«Համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում Դելին է»․ Գարիկ Քեռյան
![]() 246 Ուրբաթ, 05 դեկտեմբերի, 2025 թ., 16:06 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչ հայաստանյան հանրությունը կենտրոնացել է եկեղեցի-պետություն և իշխանություն-կաթողիկոս օրեցօր սրվող հարաբերությունների վրա, որն ինքստինքյան հասկանալի է, այլ կերպ չէր էլ կարող լինել, իրականում աշխարհակարգի նոր կառուցվածքը որոշվում է ուժեղագույն կենտրոնների հարաբերությունների նոր վերադասավորումներով: Երբ որ դա ավարտվի, կավարտվի նաև միջազգային նոր համակարգի ձևավորումը և նոր ազդեցության և շահերի գոտիներում գտնվող փոքր պետությունները կամա թե ակամա ստիպված են լինելու ընդունել նաև նոր կանոնները: Աքսիոմատիկ ճշմարտություն է նաև այն, որ նոր աշխարհակարգի տրամաբանությանը համապատասխան վերակառուցվելու են նաև ներքաղաքական ինստիտուտները: Այսինքն, հայտնվելով իքս ուժային կենտրոնի ազդեցության և շահերի գոտում, դու չես կարող ունենալ նրան քննադատող և մերժող քաղաքական դիրքորոշմամբ իշխանություն: Այդպիսի իրավիճակն ինքնստինքյան նվազագույնի է հասցնում նաև արտաքին քաղաքականության ոլորտային դիվերսիֆիկացիան: Այս առումով հիմա համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում Դելին է, որտեղ պաշտոնական այցով գտնվում է ՌԴ նախագահը: Հնդկաստանը միջուկային տերություն է, բնակչության թվով թիվ մեկ երկիրն է, տնտեսական պոտենցիալով գերազանցում է մեծ պետություններից շատերին: Նա առաջատար դերակատարում ունի Հարավային Ասիայում, Չինաստանի հետ միասին նրա դիրքորոշումներից կախված նաև ՌԴ-Արևմուտք առճակատման և ուկրաինական պատերազմի ավարտի արդյունքները: Ուշադրության է արժանի այն, որ Հնդկաստանը և Ռուսաստանը պարբերաբար կարծիքներ են փոխանակում Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Նյու Դելիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Իհարկե, շատ կարևոր է պատժամիջոցներին չմիանալը և նավթի գնումների հարցը, այլապես Պուտինը չէր գնա Հնդկաստան»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Ասում են՝ հեղափոխություն արեցինք, որ չգողանանք, հիմա էլ՝ մեզ լավ պարգևավճար տվեք, որ չգողանանք». Տիգրան Դավուդյան
7110:47
«Եթե Հայաստանի վարկանիշը բարձրացել է, ինչո՞ւ դրսից ներդրումների հոսքը չորացել է». Ոսկան Սարգսյան
10710:12
«Ալենը մոռանում է, թե ինչքան ընտանիքներ են խորտակվել իրենց հակահայ գործունեության հետևանքով». Սյուզի Բադոյան
12909:48
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10109:18
Շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային վայրերում՝ բուք
19308:24
«Տղե՛րք, ախր շատ եղկելի եք, չհամարձակվե՛ք լրագրողների հասցեին վայրահաչել»․ Մարգարիտ Եսայան
24503:06
«ժողովրդի մեծ մասը չի ուզում հավատալ, որ Նիկոլը հայկական շահեր չի սպասարկում»․ Հովհաննես Ավետիսյան
24201:06
Զառա Արամյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 20-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս Եկեղեցում
28300:30
