«Չինաստանում պարզվել է, որ աստիճանները 190 միլիոն տարեկան դինոզավրերի հետքեր են»․ SCMP

Չինաստանի հարավ-արևմուտքում ապրող երկու բնակիչներ բացահայտել են, որ քարերը, որոնք նրանք մոտ 30 տարի օգտագործել են որպես սովորական աստիճաններ, իրականում մոտ 190 միլիոն տարեկան դինոզավրերի բրածոներ են, գրում է South China Morning Post-ը:
Նշվում է, որ Դինգ եղբայրները 1998 թվականին հանքարդյունաբերության ժամանակ հայտնաբերել են «հավի ճանկերի հետքերով» անսովոր քարերը և օգտագործել են դրանք իրենց առօրյա կյանքում։
Քարերի նկատմամբ նոր հետաքրքրություն է առաջացել, երբ եղբայրներից մեկի դուստրը քարերի լուսանկարները տեղադրել է համացանցում։ Լուսանկարները գրավել են թանգարանի մասնագետների ուշադրությունը. սալիկների վրա հայտնաբերվել են սուր ճանկերի հետքեր, շրջանաձև և գծային հետքեր։ Մեկ ամսվա ընթացքում մասնագետները հաստատել են, որ դրանք դինոզավրերի հետքեր են։
Ընտանիքի թույլտվությամբ նմուշները նվիրաբերվել են թանգարանին՝ հետագա ուսումնասիրության համար։ Չինացի հնէաբանները վերջերս հրապարակել են իրենց հետազոտության արդյունքները Paleogeography ամսագրում։
Գիտնականները ուսումնասիրել են ութ քարե սալիկ, որոնք պարունակում են վաղ յուրայի ժամանակաշրջանին (180-190 միլիոն տարի առաջ) թվագրվող 413 հետքեր։ Հետքերը հիմնականում պատկանում են Գրալատոր և Էբրոնտ տեսակի դինոզավրերի, որոնք որոնք տեղաշարժվում էին «գետնի վրա վազող» քայլվածքով, որը նման է ժամանակակից թռչունների շարժմանը։




«Ի՞նչ թույլտվություն է անհրաժեշտ պատուհան, տանիքի թիթեղ փոխելու համար». Արման Բաբաջանյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
4015:48
«Տպավորություն է՝ պետությունների ղեկավարները միմյանց հետ մրցում են, թե ով է ավելի գիժ ու անսանձ»․ Նարինե Կիրակոսյան
4815:24
Ֆրանսիայում Ռենուարի թանգարանից կտավներ են գողացել
10815:07
«Ես այդ տվյալներին չեմ հավատում»․ Ոսկան Սարգսյան
6713:24
«Երևանում բոլոր սուպերմարկետները ստուգվել են, հայտնաբերվել է ժամկետնանց սնունդ». Ավետ Բաբայան (տեսանյութ)
8312:36
«Եթե շարունակեք ձեր անպարկեշտ բերանը բացել, շատ խիստ կպատժվեք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7612:00
«Երբևէ բարձրաձայնվե՞լ է, որ միայն երևանցիներով չենք ծանրաբեռնում փողոցները, պիկ ժամին 2 մլն-ից ավելի մարդ է լինում». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
8211:36
«Որոշակի ժամերին մետրոյում սարսափելի վիճակ է». Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ)
8111:06