ՔԿ-ն վերադարձրել է «Անտիֆեյք» լրատվական կայքից առգրավված տեխնիկայի մի մասը
![]() 245 Ուրբաթ, 05 դեկտեմբերի, 2025 թ., 18:30 AntiFake.am-ի հայտարարությունը ԶԼՄ-ից առգրավված տեխնիկայի մասին. «Քննչական կոմիտեի կողմից մեզ վերադարձվեց AntiFake.am լրատվական կայքից առգրավված տեխնիկայի մի մասը։ Հատկանշական է, որ վերադարձված տեխնիկայի թվում բացառապես այն սարքավորումներն են, որոնց առգրավումը զավեշտի ժանրից էր և անգամ տեսականորեն չէր կարող որևէ պարագայում հետաքրքրություն առաջացնել քննչական մարմնի համար։ Անգամ, եթե մի պահ պատկերացնենք, որ «Իմնեմնիմիի» բացահայտ քաղաքական պատվերով գործում որևէ այլընտրանքային իրականության պայմաններում մի տոկոս հանցակազմ կարող էր լինել, ապա այդ դեպքում անգամ մեզ երեկ վերադարձված տեխնիկան որևէ տեսական հետաքրքրություն չէր կարող ենթադրել նախաքննական մարմնի համար։ Ինչևէ, նախաքննական մարմինը շուրջ 22 օր ուշի ուշով զննել է տեսախցիկների և խոսափողների շտատիվները, ձայնի որակի կարգավորիչները, խոսափողները, դրոններն ու տեսախցիկները, լարերն ու էներգաբանկերը և զարմանալիորեն քրեական գործի համար հետաքրքրություն ներկայացնող ոչինչ չի հայտնաբերել և «մեծահոգաբար» տեխնիկայի այդ մասը վերադարձրել է։ Խմբագրությունից առգրավված համակարգիչները, անվտանգության տեսախցիկների DVR-ը, լրագրողների անձնական օգտագործման համակարգիչներն ու աշխատանքային նոթատետրերը դեռևս գտնվում են նախաքննական մարմնի մոտ։ Մենք վերահաստատում ենք մեր համոզմունքն առ այն, որ նախաքննական մարմնի կողմից մեր տեխնիկայի առգրավումը, դրա կարևոր մասի՝ մինչ այս պահը չվերադարձնելը, ինչպես նաև մեր լրատվամիջոցի առաջատար մեդիադեմքերի՝ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորումն ու ապօրինի անազատության մեջ գտնվելն ի սկզբանե եղել է քաղաքական պատվեր, ինչին հլու հնազանդ ենթարկվել է ՔԿ համապատասխան քննիչն իր ողջ քննչական խմբով։ Մեր խմբագրության տեխնիկայի առգրավման ապօրինի գործողությունը հետապնդել է մեր լրատվական գործունեությունը խոչընդոտելու, ավելին, ելնելով առգրավված տեխնիկայի ցանկից, մեր գործունեությունը կասեցնելու նպատակ։ Հայտնում ենք նաև, որ անկախ ամեն ինչից այս ողջ ապօրինությունների շղթայի թե՛ պատվիրատուն, թե՛ այն իրականացնող բոլոր անձինք վաղ թե ուշ կանչվելու են պատասխանատվության»: Աղբյուրը` Անտիֆեյք.ամ |

«Ասում են՝ հեղափոխություն արեցինք, որ չգողանանք, հիմա էլ՝ մեզ լավ պարգևավճար տվեք, որ չգողանանք». Տիգրան Դավուդյան
7110:47
«Եթե Հայաստանի վարկանիշը բարձրացել է, ինչո՞ւ դրսից ներդրումների հոսքը չորացել է». Ոսկան Սարգսյան
10710:12
«Ալենը մոռանում է, թե ինչքան ընտանիքներ են խորտակվել իրենց հակահայ գործունեության հետևանքով». Սյուզի Բադոյան
12909:48
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10109:18
Շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային վայրերում՝ բուք
19308:24
«Տղե՛րք, ախր շատ եղկելի եք, չհամարձակվե՛ք լրագրողների հասցեին վայրահաչել»․ Մարգարիտ Եսայան
24503:06
«ժողովրդի մեծ մասը չի ուզում հավատալ, որ Նիկոլը հայկական շահեր չի սպասարկում»․ Հովհաննես Ավետիսյան
24201:06
Զառա Արամյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 20-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս Եկեղեցում
28300:30
