Դատարան է հանձնվել Զորականում անչափահասի նկատմամբ խուլիգանություն կատարած մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
![]() 365 Ուրբաթ, 05 դեկտեմբերի, 2025 թ., 19:00 ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է. «Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Տավուշի մարզի Զորական բնակավայրում 2025 թվականի սեպտեմբերին անչափահասին առևանգած և նրա նկատմամբ խուլիգանություն կատարած մեղադրյալներ Հ.Ա.-ի, Մ.Բ.-ի, Տ.Ու.-ի, Լ.Ս.-ի և Հ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում դատախազը 2025 թվականի նոյեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել Հ.Ա.-ի, Մ.Բ.-ի, Տ.Ու.-ի, Լ.Ս.-ի և Հ.Գ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ խուլիգանություն) և 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը): 2025 թվականի նոյեմբերի 3-ին և նոյեմբերի 4-ին միջնորդություններ են ներկայացվել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Հ.Ա.-ի, Մ.Բ.-ի, Տ.Ու.-ի, Լ.Ս.-ի և Հ.Գ.-ի նկատմամբ մեկ ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Տ.Ու.-ի մասով միջնորդությունն ամբողջությամբ բավարարվել է, Հ.Ա.-ի, Մ.Բ.-ի և Հ.Գ.-ի մասով միջնորդությունները բավարարվել են մասնակի՝ 20 օր ժամկետով, իսկ Լ.Ս.-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 20 օր ժամկետով: Նախաքննության ընթացքում միջնորդություններ են ներկայացվել մեղադրյալների նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը երկարաձգելու վերաբերյալ, որոնք Հ.Գ.-ի, Հ.Ա.-ի, Մ.Բ.-ի և Լ.Ս.-ի մասով ամբողջությամբ մերժվել են (վարույթ իրականացնող մարմնի որոշմամբ նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցը), իսկ Տ.Ու.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ համակցված կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցները: Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վերոնշյալ որոշումների դեմ հսկող դատախազի կողմից հատուկ վերանայման բողոքներ են ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան»: Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

«Մի շարք ՀԿ-ներ դիմել են գլխավոր դատախազին՝ վերացնելու Դավիթի խափանման միջոց կալանքը»․ Լուսինե Մարտիրոսյան
023:30
«Դավիթի ուշքն ու միտքն այն է, որ զատկական հաղորդություն ստանա»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
14420:18
«Այս օրերին տագնապի մեջ են Միջին Արևելքի հայկական համայնքները»․ Արամ Ա
17919:48
«Վերակենդանացման բաժանմունքում գտնվող դպրոցականը պետք է անհապաղ ազատվի կալանքից»․ Արման Թաթոյան
21219:06
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Ճրագալույցի Պատարագի (տեսանյութ)
15019:01
Հիսուս Քրիստոսի Հարության տոնն է․ Եկեղեցիներում Ճրագալույցի պատարագ է մատուցվում (տեսանյութ)
13718:06
«էսօր երբ մտնեք եկեղեցի՝ աղոթքի, հիշե՛ք Դավիթին»․ Նիկողոս Հովհաննիսյան
14317:24
«Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը». հայտարարություն
19017:06
