Կիրակի, 18 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

Ձերբակալվել են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը

Ձերբակալվել են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը
321
Ուրբաթ, 05 դեկտեմբերի, 2025 թ., 18:48

Ձերբակալվել են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը: «Ազատության» փոխանցմամբ տեղեկությունը հաստատել են քաղաքապետարանից: Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Առաքելյանն ու Չադրյանը ձերբակալվել են հոկտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնել են. «Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել է»: