«Նուբարաշեն» ՔԿՀ-ում օպերբաժնի պետը խմբակային մարդ է ծեծել
![]() 286 Ուրբաթ, 05 դեկտեմբերի, 2025 թ., 19:54 Երեկ արտառոց, սկանդալային դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ), որը ծածկադմփոց է արվել Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) կողմից: Մեզ պատմեցին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետ Կարեն Գրիգորյանը իր աշխատասենյակում բաժնի օպերատիվ ծառայողների (անուններն այս պահին չենք հրապարակում.- Ա.Վ.) հետ ծեծի են ենթարկել ռեժիմի աշխատակիցներից մեկին (անունը հասկանալի պատճառներով առայժմ չենք հրապարակում.- Ա.Վ.)՝ ծեծն ուղեկցելով այլանդակ հայհոյանքներով: Այս մասին հայտնում է «168․ամ»-ը։ «Մեր տեղեկություններով՝ սա ամենևին առաջին դեպքը չէ. այդ անձինք մշտապես հայհոյում, վիրավորում ու ծեծի են ենթարկում ՔԿ հիմնարկի աշխատակիցներին, և նրանցից շատերն աշխատանքից ազատվել են հենց այդ պատճառով: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի «գողականններին» թևեր, մեր աղբյուրի փոխանցմամբ, տալիս են ՔԿԾ վերնախավից: Մեծ ցանկության դեպքում ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը կարող է պարզել՝ ով է ՔԿԾ այն բարձրաստիճան պաշտոնյան, ում հովանավորությամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրում են ստրկատիրական բարքեր, տերն ու ծառայի հոգեբանություն ու տերթոդիկյան վարք: Հետաքրքիր է՝ իսկ ՔԿԾ օպերատիվ վարչության պետը, օպերատիվ աշխատանքները համակարգող ՔԿԾ պետի տեղակալ Սահակ Գրիգորյանը տեղյակ չե՞ն այս իրավիճակից, չգիտե՞ն՝ ինչ է տեղի ունենում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, թե՞ գիտեն, բայց աչք են փակում»: |

«Եթե Հայաստանի վարկանիշը բարձրացել է, ինչո՞ւ դրսից ներդրումների հոսքը չորացել է». Ոսկան Սարգսյան
8410:12
«Ալենը մոռանում է, թե ինչքան ընտանիքներ են խորտակվել իրենց հակահայ գործունեության հետևանքով». Սյուզի Բադոյան
11009:48
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
8509:18
Շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային վայրերում՝ բուք
17808:24
«Տղե՛րք, ախր շատ եղկելի եք, չհամարձակվե՛ք լրագրողների հասցեին վայրահաչել»․ Մարգարիտ Եսայան
24203:06
«ժողովրդի մեծ մասը չի ուզում հավատալ, որ Նիկոլը հայկական շահեր չի սպասարկում»․ Հովհաննես Ավետիսյան
23601:06
Զառա Արամյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 20-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս Եկեղեցում
27300:30
«Մի համ էլ պակասեց մեր Համով Բակից»․ Աշոտ Ղազարյան (տեսանյութ)
19500:24
