ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի գործից
![]() 253 Ուրբաթ, 05 դեկտեմբերի, 2025 թ., 21:00 ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների արդյունքներն ամփոփելու ժամանակ, ի թիվս այլնի, հանձնարարվել է նաև վեր հանել, ուսումնասիրել և ակտիվ քննություն իրականացնել նախկին տարիներին կատարված և չբացահայտված քրեական վարույթներով: Արդյունքում, բացահայտվել կամ դատավարական ավարտի տեսքով ընթացք են ստացել նախորդ տարիների մի շարք քրեական վարույթներ (Վահրամ Խորխոռունու սպանության, Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ ՊՆ գույքի և Երևան քաղաքի Իսակովի պողոտային ու «Եռաբլուր պանթեոն»-ին կից հողատարածքների ապօրինի օտարման, Գյումրի համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նրա տեղակալների, որդու և վերջինիս ընկերոջ օժանդակությամբ փողերի լվացում կատարելու դեպքերը և այլն): Այդ համատեքստում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում վեր է հանվել և ուսումնասիրվել նաև 2018 թվականի հուլիսի 20-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը՝ անհայտ անձի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան ընդունարանում Հ.Ա.-ին ապօրինի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ: Ձեռնարկված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է առերևույթ կատարված հանցագործությունը և պարզվել է, որ Ս.Խ.-ն նախնական համաձայնության է եկել իր անմիջական ենթակայությամբ ծառայող սարկավագ Ս.Տ.-ի և դեռևս չպարզված անձի հետ, ովքեր 2018 թվականի հուլիսի 7-ին, միմյանց փոխլրացնելով, ակցիայի մասնակից Հ.Ա.-ին ապօրինի իրացրել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ հետևյալ եղանակով. Ս.Խ.-ի ցուցումով դիվանատան քարտուղար Ս.Տ.-ն բջջային հեռախոսով լուսանկարել է դիվանատան ընդունարանում կախված՝ Հ.Ա.-ին պատկանող ուսապայուսակը, ապա ստացված լուսանկարը «Վայբեր» հավելվածի միջոցով ուղարկել է Ս.Խ.-ին, ինչից հետո հանցավոր խմբի անդամները նշված ուսապայուսակի մեջ տեղադրել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ այդ կերպ հանդիսադիր վայրում՝ Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան ընդունարանում Հ.Ա.-ին ապօրինի իրացնելով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Հանցավոր գործողությունները կատարելուց հետո, Ս.Խ.-ի հրահանգով, Ս.Տ.-ն իր հեռախոսահամարից զանգահարել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին և հայտնել ակցիայի մասնակիցների մոտ կասկածելի իրերի հնարավոր առկայության մասին՝ միաժամանակ ոստիկանության աշխատակցին ուղարկելով իր կողմից արված լուսանկարը, որից հետո ոստիկանության ծառայողների կողմից կատարված զննությամբ Հ.Ա.-ի ուսապայուսակից հայտնաբերվել է վերջինիս ապօրինի իրացված՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը։ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերին) Ս.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Նույն օրը հսկող դատախազի կողմից բավարարվել է ներկայացված միջնորդությունը և որոշում է կայացվել Ս.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Դեկտեմբերի 4-ին վերջինս դատարան ներկայացվելու նպատակով ձերբակալվել է: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»: Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |

«Մի օր հիշեցնելու են չեղած խաղաղության ձեր սազանդարությունը». Ոսկան Սարգսյան
7503:12
«Քայլիստները նման մանիպուլյացիաներով և կեղծիքներով հերթական անգամ խաբում են մարդկանց». Գագիկ Համբարյան
15301:06
«Ամբողջ Առինջում չեն ասֆալտապատել միայն երկու փողոց». Կարեն Հեքիմյան
197Երեկ, 23:54
«Ինչո՞ւ են առաջին հերթին հարվածում հոգևոր առաջնորդին». Սամվել դպիր Գրիգորյան
144Երեկ, 22:48
«Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը». Վահե Դավթյան
218Երեկ, 20:48
«Շուտով հարվածների մեծ ալիք կլինի ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից». Թրամփ
284Երեկ, 19:39
«Վահագն Խաչատուրյանն ընկճախտի մեջ է». Արեգ Սավգուլյան
216Երեկ, 19:24
«Հիացած եմ Իրանի ոգով ու մարտունակությամբ». Վահե Լոռենց
337Երեկ, 18:54
