«Հակառակ եկեղեցահալած քաղաքականության, պիտի շարունակենք մեր առաքելությանը հավատարիմ ծառայությունը» ․ Գարեգին Բ
![]() 364 Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ., 21:36 «Մեր կատարած ուղերձներում, ինչպես նաև հայտարարություններում բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին՝ վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, եկեղեցականների նկատմամբ իրագործվող բռնաճնշումներին, լռեցնելու նրանց արդար ձայնը, նաև հարկադրելու Եկեղեցու կարգաց և կանոնաց խախտմամբ գործողություններ կատարելու»,- «Զվարթնոց» օդանավակայանում դիմելով հավաքված քաղաքացիներին՝ այս մասին նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ «Հակառակ ստեղծված դժվարին կացության՝ նման եկեղեցահալած քաղաքականության, մենք որպես Հայրապետ հայոց եկեղեցական Ազգային ժողովի կողմից տրված իշխանությամբ, մեր հոգևոր դասի հետ միասին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և թեմերում պաշտոնավարող եկեղեցականաց հետ միասին պիտի շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ մեր ծառայությունը բերել ժողովրդին: Մենք հավատում ենք, որ ձեզ հետ միասին, սիրելի՛ հայորդիներ, կարող պիտի լինենք արդարությունը, ճշմարտությունը, սերը, խաղաղությունը, համերաշխությունը եղբայրսիրությունը որպես բարձրագույն արժեքներ դարձնել հիմը մեր ժողովրդի կյանքի և այդ արժեքների վրա խարսխել, կառուցել մեր հայրենիքի վաղվա լուսավոր ու պայծառ օրը․․․»,- իր ուղերձում ընդգծեց Վեհափառ Հայրապետը։ |

Իրանում հրաժեշտ են տալիս Մինաբի դպրոցին հարվածելու հետևանքով զոհված աշակերտներին (տեսանյութ)
1713:03
«Այս նախաձեռնությունը երկրում սկիզբ առած հակաեկեղեցական արշավի մաս է»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
3212:30
Բողոքի ակցիա՝ ՔԿ-ի դիմաց (տեսանյութ)
8912:00
Երևանում վայրէջք է կատարել Օմանից ՀՀ քաղաքացիներին տարհանող առաջին ինքնաթիռը
11711:24
«Էդ ո՞նց է լինում, որ տարիներով կուտակված խնդիրը կառավարության զանգով կարգավորվում է». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
12710:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
12808:06
«Մի օր հիշեցնելու են չեղած խաղաղության ձեր սազանդարությունը». Ոսկան Սարգսյան
20103:12
«Քայլիստները նման մանիպուլյացիաներով և կեղծիքներով հերթական անգամ խաբում են մարդկանց». Գագիկ Համբարյան
27501:06
