Այվազովսկու «Փրկվածները» կտավը վաճառվել է ռեկորդային գնով

Հովհաննես Այվազովսկու «Փրկվածները» նկարը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 4,188 միլիոն ֆունտ ստերլինգով։ Ըստ Artprice-ի տվյալների՝ սա նկարչի ստեղծագործությունների համար աշխարհում սահմանված նոր աճուրդային ռեկորդ է,։
Մոտ երեք մետր լայնություն ունեցող «Փրկվածները» նկարն Այվազովսկու ամենամեծ կտավներից է, որ երբևէ հայտնվել է շուկայում։ 1878 թ․ թվագրված այս նկարը վերջին անգամ Sotheby’s-ի աճուրդում ներկայացվել էր 2004 թ․ ապրիլին՝ դառնալով այն ժամանակ ռուսական արվեստի պատմության մեջ վարպետի մեծածավալ կտավը, որ երբևէ մասնակցել է աճուրդի (195 × 266 սմ)։
Sotheby’s-ը, ներկայացնելով նկարը, ընդգծել է, որ Այվազովսկին շարունակում է մնալ եվրոպական ռոմանտիզմի առանցքային կերպար այն պատճառով, որ նա փոթորիկների մեջ տեսնում էր ոչ թե զուտ դեկորատիվ ամպրոպ, այլ մի ուժ, որի հետ մարդը ստիպված է մտնել երկխոսության մեջ ՝ երբեմն վերջին անգամ։
Ավելի վաղ Այվազովսկու ստեղծագործությունների համաշխարհային աճուրդային ռեկորդը կազմում էր 3,2 միլիոն ֆունտ ստերլինգ , երբ 2012 թ․ Sotheby’s-ի աճուրդում վաճառվել էր «Կոստանդնուպոլսի և Բոսֆորի տեսարանը» կտավը։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
145Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
67415.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
45413.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
45413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
50012.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
45212.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
58210.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
76408.09.2026, 23:12