Կիրակի, 07 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Բագրատ Սրբազանի շնորհավորական ուղերձը՝ Փաստաբանների օրվա առթիվ

Բագրատ Սրբազանի շնորհավորական ուղերձը՝ Փաստաբանների օրվա առթիվ
90
Երեկ, 23:56

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շնորհավորական ուղերձ է հղել Փաստաբանների օրվա առթիվ․
«Ամբողջ սրտով և սիրով հանուն ապօրինի կալանավորված իմ հոգևոր եղբայրների և տասնյակներով քաղկալանավորների, ովքեր պայքարում են մեր պատվի և կեսագրության, մեր Հայրենիքի ազատագրության համար, ցանկանում եմ գնահատանք, շնորհավորություններ և շնորհակալություն հայտնել բոլոր իրավապաշտպան փաստաբաններին՝ Փաստաբանի օրվա առթիվ։
Դուք ձեր գործունեությամբ կռվում և պայքարում եք մեր պետության ազատագրության համար՝ ձեր մասնագիտությունից ավելի և վեր։ Պայքարում եք արդարության և իրավունքի հաստատման համար՝ ընդհանրապես հաշվի չառնելով ո՛չ ձեր անձնական շահը և ո՛չ էլ նպատակահարմարությունը։
Աստված զորացնի և պահի ձեզ, որպեսզի ձեր միջոցով ևս մեր երկրում, ինչպես Աստծո խոսքն է ասում՝ «Իրավունքը և արդարությունը հանդիպեն և համբուրվեն», և դուք գործեք լիարժեք իրավունքի և արդարության տիրույթում՝ լիովին վայելելով ձեր մասնագիտական հաջողությունների ուրախությունը։
Արդար և իրավունքի՝ ճշմարտության և արդարության Հայաստանի տեսիլքով, սիրով և աղոթքով՝
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան»

Աղբյուրը`   Սրբազան պայքար