Երեքշաբթի, 03 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Յոթ Վերք եկեղեցին այս պարագայում բռնազավթված է որոշակի խմբի կողմից». Տեր Հուսիկ Գրիգորյան

«Յոթ Վերք եկեղեցին այս պարագայում բռնազավթված է որոշակի խմբի կողմից». Տեր Հուսիկ Գրիգորյան
244
Կիրակի, 07 դեկտեմբերի, 2025 թ., 09:40

«Եկեղեցին այս պարագայում բռնազավթված է որոշակի մարդկանց կամ խմբի կողմից: Այս տեղի ունեցողը պետք է մեզ սովորեցնի, թե ինչ եզրակացությունների ու հետևությունների առիթ ունենանք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու (Յոթ վերք) հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը: Նա նշել է, որ այսօր ցավալի օր է երկու իմաստով՝ «երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակության օր և այսօրվա տեղի ունեցող այս իրադրության, բռնազավթման հետ կապված»: