Երկուշաբթի, 08 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը հենց դեկտեմբերի 7-ին, խորքային ծանր մտորումներ է առաջացնում». Վահե Հովհաննիսյան

«Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը հենց դեկտեմբերի 7-ին, խորքային ծանր մտորումներ է առաջացնում». Վահե Հովհաննիսյան
268
Երեկ, 16:48

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը, արենդայով վերցված տիրադավներով պատարագը, հենց դեկտեմբերի 7-ին գյումրեցիներին վիրավորելը հարյուր հազարավոր մարդկանց մոտ խորքային ծանր մտորումներ են առաջացնում:
Իրականում ամեն ինչ այդքան էլ բարդ չէ. բոլոր նորմալ մարդկանց հույզերը և չզսպվող ցասումը տեղավորվում են երկու պարզ հարցի մեջ.
1. Կարո՞ղ է արդյոք ժողովուրդը (հոգևոր հոտը) «բանադրել» տիրադավ հոգևորականներին։ Այսօր մեր աչքի առաջ կարծես թե հենց դա էլ տեղի է ունենում։
2. Կարո՞ղ է, արդյոք, ժողովուրդը հեռացնել այս այլանդակության հեղինակներին։ Իհարկե, կարող է, և ամեն ինչ տանում է դրան»: