«Նիկոլին ձեռնտու չէ, որ հայ ժողովուրդը սկսի հասկանալ»․ Նաիրի Հոխիկյան
![]() 295 Երկուշաբթի, 08 դեկտեմբերի, 2025 թ., 17:24 Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր էջում գրում է․ «Խաղաղության մասին խոսելիս նախ պետք է երկրի ներսում խաղաղություն ապահովել, հետո նոր միայն ձգտել արտաքին խաղաղության։ Նիկոլ Փաշինյանի ֆաշիստական կառավարությունը պատերազմ է հայտարարել Հայաստանի ներքին կյանքի դեմ՝ սկսած կենցաղային հարցերից, ընտանիքներից մինչև բանակ ու եկեղեցի։ Երկիրն արդեն ավելի քան 8 տարի բաժանված է «նախկինների» ու «ներկաների», «սևերի» ու «սպիտակների», «նիկոլականների» ու «հականիկոլականների», նույնիսկ «հայամետների» ու «թուրքամետների», «Արցախը սիրողների» և «Արցախը ատողների» խմբերի։ Նիկոլի բերած քաոսի ու ներքին պառակտման հետևանքով քայքայվում են ընտանիքներ, թշնամանում են բարեկամներ, նույնիսկ քաղաքական սպանություններ են լինում։ Քանի դեռ չկա ներքին խաղաղություն, չի կարող լինել արտաքին խաղաղություն, որովհետև չկա ժողովրդի համերաշխություն, թե ինչպես ենք պատկերացնում մեր երկրի հարաբերությունները հարևանների հետ։ Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին հետաքրքիր էլ չի, թե ժողովուրդը ինչ է մտածում։ Ժողովուրդը նրանց համար միջոց է իշխանությունը պահելու և հարստանալու համար, իսկ այդ ընթացքում Նիկոլին ձեռնտու է, որ անկայուն լինի երկիրը, ժողովուրդն էլ՝ լարված, ճամբարների բաժանված, իրար նկատմամբ ատելությամբ լցված։ Հետևաբար, ոչ հիմա, ոչ ապագայում Նիկոլը ներքին ու արտաքին խաղաղության չի գնալու։ Դա պետք չի ոչ իրեն, ոչ Ալիևին, քանի որ իրական խաղաղության դեպքում հայ ժողովուրդը կսկսի հասկանալ, թե ինչ են արել իր նկատմամբ։ Նիկոլին ձեռնտու չէ, որ հայ ժողովուրդը սկսի հասկանալ»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

Հայաստանն առաջին անգամ ներառվել է կալանքի տակ գտնվող լրագրողներ ունեցող երկրների ցանկում
12415:27
Քննարկվում է մոպեդները պարտադիր ապահովագրության դաշտ բերելու նախագիծը (տեսանյութ)
8515:18
«Քաղաքացին «ապագա» է գոռացել, բայց «նախկինի» մասին հեքիաթն է շարունակում լսել»․ Վահագն Սարոյան
7315:12
«Սոված թոշակառու պետք է չլինի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10715:06
ԱԷՄԳ-ն հաստատել է Նաթանզում միջուկային օբյեկտի վնասման լուրը
17515:00
«Մեր բոլոր գործողություններն ուղղված են մեր երկրի շահերին, այդ թվում՝ կարկանդակ ուտելը»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
13314:42
Իրանական լրատվամիջոցները հրապարակել են հրթիռների արձակման կադրերը (տեսանյութ)
16314:28
«Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 787-ի». Կարմիր մահիկ
19214:07
