Ծովինար Թադևոսյանը՝ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալի որդու մասնակցությամբ ծեծի մասին
![]() 197 Երկուշաբթի, 08 դեկտեմբերի, 2025 թ., 14:12 «Ծեծով հարցերը լուծելու երևույթը, որ կա մեր հասարակության մեջ, նորություն չէ։ Մեր հասարակությունը, հատկապես տղաների շրջանում, բռնություն քարոզող հասարակություն է, այսինքն՝ տղան մեծանում է, նրան ասում են, երբ որ մեկը քեզ բան է ասում՝ քարը վերցրու, տուր գլխին, ու երեխաներին ավելի շատ սովորեցնում են բռնություն՝ քան առողջ հարաբերություններ»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՆ քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանը՝ անդրադառնալով Զորականում դպրոցականների կողմից անչափահասին ծեծի ենթարկելու դեպքին։ «Տվյալ դեպքում ծեծողներից մեկը ՔԿՀ-ի պետի տեղակալի որդին է․ արդյոք այս պարագայում տեղակալի լիազորությունները գոնե ժամանակավոր կասեցնելու անհրաժեշտություն չկա»,-հարցրեց լրագրողը։ «Մենք օրենքում չունենք այնպիսի հիմք, որպեսզի անձին աշխատանքից ազատենք կամ լիազորությունները կասեցնենք՝ իր ազգականի կատարած այս կամ այն հանցանքով պայմանավորված։ Եթե դիտարկենք այս տեսանկյունից, մենք պետք է ՔԿՀ-ներում գտնվող բոլոր անձանց ծնողներին գտնենք, դարձնենք թիրախ և պահանջ ներկայացնենք՝ այս կամ այն աշխատանքից ազատելու»,- նշեց Ծովինար Թադևոսյանը։ |

«Մեծ է ինքնագլորների մասնակցությամբ պատահարների թիվը». Արմեն Մուրադյան
4500:24
«Կա′մ քվեարկում եք Հայաստանի օգտին, կա′մ՝ Անկարայի ու Բաքվի». Դերենիկ Մալխասյան
3300:00
«Խլնքոտը մոռացել է, թե իրեն ինչպես էին անվանում 90-ականներին հոդված պատվիրողները». Սուրեն Ներսիսյան
200Երեկ, 23:06
«Երեկվանից 360-ից ավելի մարդ է արդեն միացել ՀԱԵ դեմ արշավը անհապաղ դադարեցնելու պահանջագրին». Կարեն Վրթանեսյան
163Երեկ, 22:36
«ՀՀ բանակի նոր համազգեստը». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
180Երեկ, 22:12
5 տարի ադրբեջանական գերության մեջ անցկացրած Վիգեն Էուլջեքջյանի և կնոջ հանդիպումը (տեսանյութ)
142Երեկ, 22:00
«Հանդիպեցի Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և Խաչիկ Գալստյանին». Տիգրան Աբրահամյան
147Երեկ, 21:54
Մակրոնը խոստանում է կրկնապատկել Ֆրանսիայի պաշտպանական բյուջեն իր նախագահության ընթացքում
197Երեկ, 21:40
