«Զելենսկին այսօր կստանա ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն»․ Ումերով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ամբողջական տեղեկատվություն կստանա իր թիմի՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ ունեցած երկխոսության բոլոր ասպեկտների և բոլոր փաստաթղթերի վերաբերյալ։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։
«Մի քանի օր մենք ԱՄՆ-ում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովի հետ համատեղ աշխատել ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ։ Ուկրաինական կողմի հիմնական խնդիրն էր ամերիկյան կողմից ստանալ ամբողջական տեղեկատվություն Մոսկվայում ունեցած երկխոսության և ներկայիս առաջարկների մասին՝ դրանք Ուկրաինայի նախագահի հետ մանրամասն քննարկելու համար»,- գրել է Ումերովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռևս չի ծանոթացել ԱՄՆ-ի՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագրի նախագծի հետ։

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
12800:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
160Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
260Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
258Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
137Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
246Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
234Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
214Երեկ, 14:25