«Առաջարկվել է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել նախ Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում»․ Բայրամով

Ադրբեջանն առաջարկել է տարածաշրջանային «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել նախ Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում։ Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսում։
«Արդեն տեղի է ունեցել երեք հանդիպում՝ Ռուսաստանում, Իրանում և Թուրքիայում՝ 2024 թվականին։ Թուրքիայում կայացած հանդիպումից հետո մեր պատվիրակությունն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում։ Մենք նշել ենք, որ Ադրբեջանում հանդիպում կազմակերպելուց հետո կհամաձայնենք հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում։ Ցավոք, հետագա ժամանակահատվածում մենք չկարողացանք համաձայնության գալ. հայկական կողմը համաձայն չէ այս հաջորդականության հետ»,- ասել է նա։
Բայրամովի խոսքով՝ այսօր տարածաշրջանում ստեղծվել է բոլորովին այլ մթնոլորտ։ «Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակություններն արդեն մասնակցում են միմյանց տարածքներում անցկացվող հանդիպումներին։ Հաշվի առնելով սա և այլ գործոններ՝ մենք կարծում ենք, որ Հայաստանն այս պահին որևէ հիմք չունի մերժելու մեր առաջարկը։ Ամեն դեպքում, մենք դրանում որևէ տրամաբանություն չենք տեսնում։ Մեր առաջարկը մնում է ուժի մեջ»,- նշել է Բայրամովը։

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
12200:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
11400:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
141Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
343Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
237Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
«Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը»․ Արտակ Զաքարյան
128Երեկ, 17:18
«Երբ փաստարկ չունես, մնում են պիտակները»․ Արմեն Խաչատրյան
135Երեկ, 17:12