«Դոնբասի հարցում միասնական կարծիք չունենք»․ Զելենսկի

ԱՄՆ-ի կողմից առաջ մղվող խաղաղության նախաձեռնության շուրջ բանակցությունները շարունակում են մնալ բարդ. տարաձայնություններ կան հիմնական հարցերի, առաջին հերթին՝ Դոնբասի շուրջ։ Ինչպես հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում կատարելով «Bloomberg»-ին, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ բանակցողները չեն հասել ընդհանուր տեսլականի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ապագայի վերաբերյալ։
«Կան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի տեսլականներ, բայց մենք ընդհանուր կարծիք չունենք Դոնբասի վերաբերյալ»,- նշել է Զելենսկին։
Ուկրաինան պահանջում է արևմտյան գործընկերներից, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներից, անվտանգության երաշխիքների վերաբերյալ առանձին համաձայնագիր։ Զելենսկին այս հարցերը, ինչպես նաև արևելյան շրջանների նկատմամբ վերահսկողությունը, անվանել է «զգայուն» և նշել, որ դրանք պահանջում են հետագա քննարկումներ։
Զելենսկու մեկնաբանությունները հնչել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունից հետո, ով հայտարարել է, որ «մի փոքր հիասթափված է, որ Զելենսկին դեռ չի կարդացել ԱՄՆ առաջարկը»։
«Կա մեկ հարց, որի պատասխանը ես և բոլոր ուկրաինացիները ցանկանում ենք ստանալ. եթե Ռուսաստանը կրկին պատերազմ սկսի, ի՞նչ կանեն մեր գործընկերները»,- ասել է Զելենսկին։

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
12800:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
160Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
260Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
258Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
137Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
246Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
234Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
214Երեկ, 14:25