Երկուշաբթի, 08 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Չընկնել դավաճանի ձևականության թակարդը». Հովհաննես Իշխանյան

«Չընկնել դավաճանի ձևականության թակարդը». Հովհաննես Իշխանյան
109
Այսօր, 18:42

Հասարական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախը հանձնած Սահմանադրախախտի առաջարկը, որ հիմնը պիտի հնչի եկեղեցում, սահմանադրության խախտում է:
Նորից, Սահմանադրության 17-րդ հոդվածով պետությունն անջատ է եկեղեցուց, իսկ խղճի ազատության ու կրոնի մասին օրենքի 17-րդ հոդվածով պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու կյանքին:
Հասկանալի է, որ շուստրին ուզում է վիլկա գցել, թե մի կողմից՝ ոնց թե չեք ուզում հիմն ու դրոշը լինի եկեղեցում, հո հակապետական չեք:
Մյուս կողմից էլ, եթե համաձայնում եք, ստացվում է, որ երկրի գործադիրի ղեկավարն է որոշում, թե ինչ պիտի լինի եկեղեցում:
Յուրաքանչյուր հավատացյալ ու քաղաքացի պիտի կտրուկ ասի՝ չի լինելու եկեղեցում ո՛չ պետական հիմնը, ո՛չ պետական դրոշը, քանի դեռ չի եղել կրոնական կազմակերպության որոշում:
Իսկ բոլորս գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը թե՛ հայկական հիմնի, թե՛ դրոշի վրա Ալեն Սիմոնյան ունի, դրա համար էլ 12 հազար քառակուսի կիլոմետր հայկական տարածքի վրա հիմա ադրբջանական հիմն ու դրոշ է:
Ուրեմն, չընկնել դավաճանի ձևականության թակարդը, Սահմանադրության ու քաղաքակրթության խախտում է նրա ասածը, իսկ մյուս արածների համար դեռ հատուցման օրը գալու է»: