«Կառավարության պաշտոնյաները Նիկոլից վախենում են, բայց սրբապղծություն անելիս Աստծուց չեն վախենում». Սևակ Հակոբյան
![]() 252 Երկուշաբթի, 08 դեկտեմբերի, 2025 թ., 20:48 Լրագրող. խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Գիտե՞ք ինչի վրա եմ զարմանում․ այս մարդիկ՝ կառավարության պաշտոնյաները, ուժայինները, տպավորությունս այնպիսին է, որ Նիկոլից վախենում են, բայց սրբապղծություն անելիս Աստծուց չեն վախենում։ Որքանով գիտեմ՝ կառավարության մեջ մի հատ պաշտոնապես աթեիստ կա, բա մյուսնե՞րը։ Նրանք երբևէ Աստծո անունը տալիս ե՞ն, հանցանք գործելուց առաջ գոնե ներողություն խնդրո՞ւմ են Աստծուց, մեղքերի թողություն։ Հա՞շտ են իրենք իրենց խղճի հետ։ Կառավարության անդամները հլը հեչ, ընդամենը մոտեցնում են իրենց պատժվելու պահը, իսկ հոգևորականնե՞րը, սրբազանները Աստծուց չե՞ն վախենում։ Նրանք են, չէ՞, քարոզում չմեղանչել, ապաշխարել, հանդերձյալ աշխարհ, դժոխքի կրակներ․ հոգևորականներն են, չէ՞, ասում էս կյանքը, որում ապրում ենք, ընդամենը մի չնչին բան է, քանի որ մահից հետո սպասվում է հավերժական կյանք ու դժոխքի պարագայում՝ հավերժական դատաստան․ հիմա իրենք իշխանավորի ցուցումով եկեղեցուն դեմ գնալով չի՞ նշանակում, որ կամ թքած ունեն, կամ էլ չեն հավատում, որ կա Աստված ու կա Աստծո դատաստան։ Շիրակի թեմի քահանաները շատ ավելի աստվածավախ են, քան այդ 10 եպիսկոպոսները։ Ինչևէ, մենք իրենց դատողը չենք, իրենք իրենց ձեռամբ են վարկաբեկվում առնվազն հասարակության աչքերում»: Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Ասում են՝ հեղափոխություն արեցինք, որ չգողանանք, հիմա էլ՝ մեզ լավ պարգևավճար տվեք, որ չգողանանք». Տիգրան Դավուդյան
7110:47
«Եթե Հայաստանի վարկանիշը բարձրացել է, ինչո՞ւ դրսից ներդրումների հոսքը չորացել է». Ոսկան Սարգսյան
10710:12
«Ալենը մոռանում է, թե ինչքան ընտանիքներ են խորտակվել իրենց հակահայ գործունեության հետևանքով». Սյուզի Բադոյան
12909:48
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10109:18
Շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային վայրերում՝ բուք
19308:24
«Տղե՛րք, ախր շատ եղկելի եք, չհամարձակվե՛ք լրագրողների հասցեին վայրահաչել»․ Մարգարիտ Եսայան
24503:06
«ժողովրդի մեծ մասը չի ուզում հավատալ, որ Նիկոլը հայկական շահեր չի սպասարկում»․ Հովհաննես Ավետիսյան
24201:06
Զառա Արամյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 20-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս Եկեղեցում
28300:30
