Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում կարող է հուժկու երկրաշարժ լինել

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը (JMA) զգուշացրել է, որ մեկ շաբաթվա ընթացքում Ճապոնիայի հյուսիսում կարող է տեղի ունենալ սովորականից ավելի մեծ «հուժկու» երկրաշարժ։
«Սովորականից ավելի ուժեղ «հուժկու» երկրաշարժ կարող է տեղի ունենալ Հոկայդոյում և Սանրիկու շրջանում (հյուսիսարևելյան Ճապոնիայում) մեկ շաբաթվա ընթացքում», - ասել է JMA-ի խոսնակը։
Օդերևութաբանները բացատրել են, որ չնայած նման երկրաշարժի հավանականությունը 0.1% է, կամ մեկը 1000-ից, այս նախազգուշացումը հավանականությունը մեծացնում է մինչև 1%։
«Սա չի նշանակում, որ այն անպայման տեղի կունենա, բայց այս նախազգուշացումը նշանակում է, որ դրա հավանականությունը մեծացել է», - նշել է JMA-ի խոսնակը։
JMA-ն երկուշաբթի օրը հայտնել է, որ Աոմորի պրեֆեկտուրայի մոտակայքում տեղի է ունեցել 7.6 մագնիտուդով երկրաշարժ։ Գործակալությունը պարզաբանել է, որ երկրի հյուսիսարևելյան ափի համար հայտարարվել է մինչև երեք մետր բարձրությամբ ցունամիի նախազգուշացում։ Ցունամիի նախազգուշացումը տարածվում է Հոկայդո կղզու հյուսիսային ափի և Հոնսյուի գլխավոր կղզու հյուսիսարևելյան ափի վրա, նշել է Գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Այս պահին ցունամիի առավելագույն բարձրությունը կազմել է 70 սանտիմետր։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աոմորի պրեֆեկտուրայի արևելյան ափից 50 կիլոմետր խորության վրա, հավելել են օդերևութաբանները։ Նրանց տվյալներով՝ ցնցումները զգացվել են Տոկիոյում։

«Մի ոչ պոպուլյար բան ասեմ ընդդիմադիր ընկերների համար». Տաթևիկ Սողոյան
7903:18
«Առաջինը ձեր պարագլուխը փախավ ծակը և հայտարարեց, որ հայկական բանակը չի պաշտպանելու արցախահայությանը». Գևորգ Սաֆարյան
10402:06
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը
10301:00
«Սկսվել է «Ո′չ»-ի արշավ. դուք արդեն Փաշինյանի օրակարգի մեջ եք, ու ... պարտված». Արա Պողոսյան
11500:24
Բեռլինում երիտասարդը Բունդեսթագի շենքից հանել է Գերմանիայի դրոշը և դրա փոխարեն տեղադրել Պաղեստինի դրոշը
24200:13
Թրամփը վենեսուելացի միլիարդատիրոջը դարձրել է Վենեսուելայից նավթի ներմուծման իր հիմնական գործընկերը
225Երեկ, 23:55
Իրանի փոխնախագահը Հայաստանում է (լուսանկար)
95Երեկ, 23:48
«Ի՞նչ կպատահի, եթե Ամուլսարի՝ ուրան պարունակող ոսկու հանքաքարը հայտնվի ցիանիդային հարթակում». Տիգրան Աբգարյան
98Երեկ, 23:24