Երեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Դու հայի ինքնությանը վնասեցիր, մենք էլ քեզ կհանենք պետության ղեկավարությունից». Շպռոտ

«Դու հայի ինքնությանը վնասեցիր, մենք էլ քեզ կհանենք պետության ղեկավարությունից». Շպռոտ
115
Այսօր, 10:12

Երգչուհի Շպռոտի (Անի Թովմասյան) ֆեյսբուքյան գրառումը. «Մեր Ինքնությունը գալիս է շատ հնից։ Մեր ինքնության մեջ ամենակարևոր ֆակտորը՝ Հայի լինելու զգացողությունն է։
Մեր ինքնության մեջ մտնում է մեր անցած ճանապարհը, մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր գրերը և ամենակարևորը՝ մեր հավատքն ու Եկեղեցին։
Յուրաքանչյուր շնչող Հայ կազմում է մեր Պետության մասնիկը։ Այո, մեր Պետության մեջ նաև մտնում են թագավորները, ովքեր կարևոր որոշումներ են կայացրել Ազգիս համար։ Օրինակ՝ Պետականորեն ընդունել Քրիստոնեություն, կամ Մաշտոցին տալ դաբռո, որ ստեղծի Հայոց գրերը։ Բայց դափնիները չեն գնում միայն Պետության Իշխանին։ Դափնիները գնում են նաև հրամանը կատարողներին և ինչու ոչ Թագավորին միտք տվող Վանականին, ինչու ոչ հովանավորին, ով ուղարկեց Մաշտոցի աշակերտներին օտար երկիր սովորելու և վերապատրաստվելու։
Այո, մեր Արքաները էնքան խոհեմ են էղել իրենց որոշումների մեջ, որ իրենց անունները նույնիսկ Պատարագին են հնչում։
Նիկոլ, հիմա քո մասին՝ դու Վռամշապուհը չես։ Ցավոք, այսօր չունենք Մաշտոցի պես Տեսլական ունեցող և հայակենտրոն Հոգևոր Հայր, թարգմանիչ և ազգային գործիչ։ Դեռ չունենք, որովհետև ազգս էլ չի ծնում Հանճարների։
Հետո՝ նիկոլ, դու Պետություն չես, դու էտ Պետության Նաչալնիկն ես՝ ընամենը։ Նաչալնիկին ամեն վայրկյան կարան հանեն։ Եվ խոհեմ Նաչալնիկը կարա Աստծով լցված ճիշտ որոշումներ կայացնի և Պետությանը օգուտ տա։ Բայց նաչալնիկը կարա նաև թուլացնի Պետությունը։
Ո՞նց: Օրինակ կպնի մեր Եկեղեցուն և ավտոմատ մեր ժողովուրդը հեռանա իր Ինքնությունից։ Պետության նաչալնիկը պիտի Անկախ լինի օտար գերտերություններից։ Որ օրը դու լսես Անգլիային կամ Ամերիկային, դու վնասում ես իմ ինքնությանը և իմ Պետությանը։ Որովհետև Պետությունը միայն անկախ է, երբ որոշումները կայացնում է առանց դրսի ներգործության ու թելադրանքի։
Չնայած, որ մեր Ինքնությունը ատամներով պահել ենք նույնիսկ Գերտերությունների իշխանության տակ լինելով։
Հիմա մենք անկախ ենք, բայց իմ Ինքնությունը վտանգվածա։ Որովհետև նաչալնիկը իրա դասերը լավ չի սովորում անցյալից, պատմությունից։ Մեր նաչալնիկը մենակ Իրեն է համարում Պետություն ու մեկ էլ իր ՔՊ-ականներին։
Էլի եմ ասում՝ դու Պետության նաչալնիկ ես ընդամենը, ով պիտի խելամիտ որոշումներ ընդունի, որ ես ինքնությունիցս չհեռանամ։ Դու քեզ չարդարացրիր, քեզ կհեռացնեն։ Նաչալնիկին կարան հեռացնեն, եթե ինքը պատերազմա պարտվում։ Դու էլ չես կարա էտ քո ասած Պետությունը ներկայացնես։ Դու Հայի ինքնությանը վնասեցիր, երբ Արցախն ու մեր Եկեղեցիները հանձնեցիր։ Երբ հանեցիր Արցախի Հայկական Եկեղեցիները իմ Պետությունից։ Մենք էլ քեզ կհանենք Պետության ղեկավարությունից…»: