Երեքշաբթի, 03 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

«Դատարան ներկայացված դիմումով հրաժարվել ենք Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից»․ Հովհաննես Խուդոյան

«Դատարան ներկայացված դիմումով հրաժարվել ենք Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից»․ Հովհաննես Խուդոյան
295
Երեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2025 թ., 12:36

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ընկերներ, նկատի ունենալով, որ եպիսկոպոսաց ժողովը, որը պետք է կայանար դեկտեմբերի 10-12-ը, ժամանակավորապես հետաձգվում է, այսօր դատարանին ներկայացված դիմումով հրաժարվել ենք Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից և խնդրել հետաձգել դատական նիստը:
Մյուս դատական նիստը լինելու է հինգշաբթի՝ ժամը 14:00»։

Հիշեցնենք՝ նախորդ նիստին միջնորդություն էր ներկայացվել, որպեսզի փոխվի Սրբազանի խափանման միջոցը, որպեսզի նա մասնակցի Եպիսկոպոսաց ժողովին: Դեկտեմբերի 7-ին Մայր Աթոռը հայտարարեց, որ Եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է: