«Թե որքան կտևի՝ կախված է Հայաստանից»․ ՀԱՊԿ ԽՎ անդամը՝ Հայաստանի «սառեցված» կարգավիճակի մասին

Թե որքան կտևի ՀԱՊԿ-ում Հայաստանի «սառեցված» կարգավիճակը, կախված է հենց Հայաստանից: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ և Ռուսաստանի Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահի տեղակալ Անատոլի Վիբորնին՝ տեսակամուրջի ժամանակ։
Նա նշել է, որ հայ գործընկերները չեն մասնակցում վեհաժողովի միջոցառումներին, բայց նրանք դեմ չեն ընդունված որևէ փաստաթղթի։ «Ինչպես ենք մենք դրան նայում։ Այսօր, կարծում եմ, ամբողջ աշխարհն արդեն տեսել է դե յուրե և դե ֆակտո, որ ՀԱՊԿ-ը՝ ՀԱՊԿ ԽՎ-ն, աշխարհում միակ հարթակն է, որտեղ որոշումները կայացվում են բացառապես ազատ կամքով։ Երկրի կամ խորհրդարանականների վրա ճնշում չկա։ Մենք խորը հարգանք ունենք մեր գործընկերների կողմից կայացված որոշումների նկատմամբ և որևէ բողոք չունենք։ Եվ մենք տեսնում ենք, որ Հայաստանը նույնպես խորը հարգանք ունի մեր կողմից ընդունած որոշումների նկատմամբ»,- ասել է Վիբորնին։
Հարցին, թե արդյոք Հայաստանի նման կախյալ վիճակը կապված է Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի հետ և որքան կարող է դա շարունակվել, Վիբորնին շեշտել է, որ ՀԱՊԿ-ի երկրները կողմ են, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով։
«Հայաստանն ու Ադրբեջանը գիտեն դրա մասին։ Եվ նրանք գիտեն, թե ինչ ներդրում ենք ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում դեռևս 1990-ականների սկզբին։ Եվ մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ այս քաղաքականությանը՝ անել ամեն ինչ՝ մարդկային կորուստները կանխելու և ապահովելու համար, որ ցանկացած խնդիր լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»,- ասել է Վիբորնին։

«Հայոց Հայրապետի կամքի ու արժանապատվության առջև նահանջում են անգամ ամենամեծ ցնցումները»․ Ռոբերտ Ամստերդամ
200:24
«ՔՊ-ն ու ՀՀԿ-ից «թռածները»՝ կապիտուլյացիայի և ուրացման խորհրդանիշն են»․ Էդուարդ Շարմազանով
1900:12
«Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները»․ ՆԳՆ
2500:02
«Անկլավներն Ալիևին պետք են՝ ՀՀ-ն Ադրբեջանից կախյալ «պետություն» դարձնելու համար»․ Վարդան Ոսկանյան
28Երեկ, 23:54
Չինաստանը և ԱՄԷ-ն առաջիկայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն
82Երեկ, 23:42
Նեթանյահուն խորհրդակցություն է անցկացրել Սիրիայի և Թուրքիայի հարցով
75Երեկ, 23:35
«Տիգրանաշենը կհանձնվի խաշ ուտելու ընթացքո՞ւմ»․ Կարեն Հեքիմյան
61Երեկ, 22:42
«Իշխանությունն ազատվում է «քաղաքացիական հասարակության» կադրերից․ ո՞րն է պատճառը»․ Ստեփան Դանիելյան
55Երեկ, 22:36