Երեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Միակ պատասխանատուն Հայաստանում գործող ռեժիմն է՝ իր պարագլխի գլխավորությամբ»․ Նարեկ Սամսոնյան

«Միակ պատասխանատուն Հայաստանում գործող ռեժիմն է՝ իր պարագլխի գլխավորությամբ»․ Նարեկ Սամսոնյան
102
Այսօր, 13:06

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի գրառումը՝ ՔԿՀ-ից․ «Միհրան Հակոբյանի դեմ իրականացված բորենիության մասին.

Միհրան Հակոբյանի վրա բորենիաբար հարձակման միակ պատասխանատուն Հայաստանում գործող ռեժիմն է՝ իր պարագլխի գլխավորությամբ։
Հայաստանում հաստատված իրավական ամենաթողության հաջորդ փուլը տրամաբանորեն պետք է լիներ փողոցներում ընդդիմախոսների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարների շարքը։ Ընդհանրապես, հաստատված ռեժիմը սրընթաց գահավիժում է դեպի ամբողջական բռնապետություն, որի համար ռեժիմի պարագլուխը շատ թանկ է վճարելու։
Այսօրվա արևմտյան համերաշխությունը ռեժիմի բորենիություններին «երկսայրանի սրի» տրամաբանությամբ մի գիշերվա ընթացքում թեքվելու է հենց ռեժիմի ու դրա պարագլխի դեմ։ Մուամմար Քադդաֆին էլ տասնամյակներ շարունակ ուներ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և անգամ ԱՄՆ կառավարությունների թողտվությունը Լիբիայում ամեն տեսակի այլանդակություններ անելու, բայց մի օր անգամ այդ քարտ բլանշն ավարտվեց։ Ի դեպ, այսօր Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ֆրանսիական դատարանի կողմից դատապարտվել է հենց Մուամմար Քադդաֆիի հետ ունեցած կոռուպցիոն կապերի մեղադրանքով։
Առավել քան վստահ եմ, որ Հայաստանի պարագայում ևս արևմտյան քաղաքական կուրության պաշարը մի օր սպառվելու է, և այս օրերին մեր երկրում տեղի ունեցողի բոլոր մեղավորները կանչվելու են պատասխանատվության։
Իմ զորակցությունն եմ հայտնում Միհրան Հակոբյանին։ Վստահ եմ, որ հարձակումը բորենիաբար՝ թիկունքից, հանկարծակի և մի քանի հոգով չլիներ, այսօր ավելի մեծ վնասվածքներով կլինեին տվյալ հանցագործությունն իրականացնողները»։

Աղբյուրը`   Նարեկ Սամսոնյան