«Հայաստանը սարքել են «սամոսուդի» երկիր, հայտարարում են, թե բռնությունը տեղ չունի ՀՀ-ում»․ Ոսկան Սարգսյան
![]() 135 Այսօր, 18:18 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․ «Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Բռնության կոչ անողները և բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի»։ Հայաստանը սարքել են սամոսուդի, համատարած բռնության երկիր, Փաշինյանը գրում է՝ բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Մարդիկ վախենում են փողոց դուրս գալ, ամեն տեղ բռնություն է։ Բռնությունը հասել է փոքր երեխաներին, Իջևանի դպրոցներից մեկում երեխաները խմբով 10 տարեկան 4-րդ դասարանցուն այնպես են ծեծել, որ տուժածին հիվանդանոց են տեղափոխել։ «Ասֆալտին փռելու, պատերին ծեփելու» մասին բազմիցս հայտարարած Նիկոլ Փաշինյանը գրել է, որ բռնության կոչ անողները և բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի։ Այ քեզ բան»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Փորձ է արվում քողարկել մարդածին գործոնների ազդեցությունը և քաղաքային թերի կառավարման հետևանքները». Այսեր Ղազարյան
7418:42
Ադրբեջանն ու Թուրքիան ամրապնդում են ռազմաօդային ուժերի համագործակցությունը
13018:27
«Հայաստանը սարքել են «սամոսուդի» երկիր, հայտարարում են, թե բռնությունը տեղ չունի ՀՀ-ում»․ Ոսկան Սարգսյան
13318:18
«Ընդդիմադիր լինելը Հայաստանում դարձել է ռիսկային»․ Հենրիխ Դանիելյան
11718:06
«Սա ձեզ համար Նիժնի Երուսաղեմը չի»․ Նարեկ Մալյան
13917:18
«Բռնությունը գործիքակազմ դարձրածներն ամենաբարձրն են գոռում, թե դեմ են բռնությանը»․ Վահագն Սարոյան
15717:12
«Վրաստանում բարձրագույն կրթությունը դարձավ անվճար, մինչդեռ ՀՀ-ում հերթական պարտադիր թալանի օրենքն անցկացվեց». Վահե Գրիգորյան
17016:54
«Փաշինյանի «ճանապարհային քարտեզը»՝ պետական ապօրինի միջամտությունների ամբողջություն է»․ Սուրեն Սուրենյանց
13816:42
