Թրամփը հավաստիացնում է, որ Մադուրոյի օրերը հաշված են

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքական կարիերան մոտենում է ավարտին, Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրա օրերը հաշված են», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ Վաշինգթոնի ռազմական ակտիվությունը Կարիբյան ավազանում կսրվի։ Սակայն նախագահը հրաժարվել է բացահայտել Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմական ռազմավարության մանրամասները։
Սեպտեմբերից ի վեր, Թրամփի ցուցումով, ԱՄՆ-ի զինված ուժերը հարվածներ են հասցնում Վենեսուելայի ափերի մոտ գտնվող նավերին, որոնք, ըստ ԱՄՆ-ի, կապված են թմրամիջոցների կարտելների հետ։ Այս գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ։
Նոյեմբերին Փենթագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը հայտարարել է «Հարավային նիզակ» գործողության մեկնարկի մասին, որը թիրախավորում է Արևմտյան կիսագնդում թմրամիջոցների կարտելները։ Նույն ամսին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնը շուտով կսկսի պայքարել Վենեսուելայից թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ ցամաքային ճանապարհով՝ առանց բացահայտելու հնարավոր ռազմական գործողությունների մանրամասները։ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահը Մադուրոյին զգուշացրել է ուժ կիրառելու իր պատրաստակամության մասին, եթե նա կամավոր չլքի իր պաշտոնը։

«Ի՞նչ թույլտվություն է անհրաժեշտ պատուհան, տանիքի թիթեղ փոխելու համար». Արման Բաբաջանյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
4015:48
«Տպավորություն է՝ պետությունների ղեկավարները միմյանց հետ մրցում են, թե ով է ավելի գիժ ու անսանձ»․ Նարինե Կիրակոսյան
4815:24
Ֆրանսիայում Ռենուարի թանգարանից կտավներ են գողացել
10815:07
«Ես այդ տվյալներին չեմ հավատում»․ Ոսկան Սարգսյան
6713:24
«Երևանում բոլոր սուպերմարկետները ստուգվել են, հայտնաբերվել է ժամկետնանց սնունդ». Ավետ Բաբայան (տեսանյութ)
8312:36
«Եթե շարունակեք ձեր անպարկեշտ բերանը բացել, շատ խիստ կպատժվեք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7612:00
«Երբևէ բարձրաձայնվե՞լ է, որ միայն երևանցիներով չենք ծանրաբեռնում փողոցները, պիկ ժամին 2 մլն-ից ավելի մարդ է լինում». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
8211:36
«Որոշակի ժամերին մետրոյում սարսափելի վիճակ է». Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ)
8111:06