«Պահանջվող տեղեկատվությունը չտրամադրելու դեպքում իրավունքներս կպաշտպանեմ դատական կարգով». Գայանե Պապոյան
![]() 377 Երեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2025 թ., 22:00 Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է․ «Դիմել եմ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անօրինական դատական ակտ կայացրած դատավոր Ժ. Չիչոյանին, որպեսզի վերջինս տրամադրի իր կողմից քննված և դատավճիռ կայացված՝ ծանր և առանձնապես ծանր գործերի վերաբերյալ տեղեկատվություն (գործերի համարները), ինչին վերջինս պատասխանել է, որ նման տեղեկատվություն չի կարող տրամադրել։ Այն, որ դռնբաց գործերով տեղեկատվությունը գաղտնի պահելու անհրաժեշտություն չկա, ինչպես նաև օրենքի համաձայն իրավասու եմ ստանալ պահանջածս տվյալները, կարծում եմ ակնհայտ է, և այդ առումով շատ բան չկա ասելու։ Երեկ կրկին դիմել եմ նույն դատավորին՝ մատնանշելով համապատասխան իրավական նորմերը, որոնց ուժով վերջինս պարտավոր է տրամադրել իմ կողմից պահանջվող տեղեկատվությունը։ Դե իսկ չտրամադրելու դեպքում միանշանակ իրավունքներս կպաշտպանեմ դատական կարգով՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ նրա դեմ հայց հարուցելով։ Հ.Գ. Չիչոյանն ամենայն հավանականությամբ չի տրամադրում իր կողմից քննված գործերի ցանկը, որպեսզի ավելի ակնառու չլինի այդ շարքում անմեղ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անհամաչափ պատիժ նշանակելու հանգամանքը: Հ.Գ. Միաժամանակ գրությամբ նշել է, որ պահանջվող տեղեկություններին կարող եմ ծանոթանալ datalex կայքից, սակայն ծանոթանալու համար առնվազն չի տրամադրել գործերի տվյալները»: Աղբյուրը` Գայանե Պապոյան |

«Շիրակի մարզը չի ստացել հստակ տեղը երկրի տնտեսական քարտեզի վրա». Մհեր Մելքոնյան
7501:06
«Համաշխարհային մակարդակի ողբերգություն կլինի, եթե ազգի «կոդերը» փոխելն ավելի հեշտ լինի, քան Փաշինյանին». Արմեն Աշոտյան
12300:42
«Իրանում վերջին իրադարձությունների զոհերի պաշտոնական վիճակագրությունը». Փույա Հոսսեինի
12300:12
«Հարավային Կովկասը կարևոր նշանակություն ունի Դաշինքի համար». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ
169Երեկ, 23:51
«TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով». Հայկ Մամիջանյան
147Երեկ, 23:36
Թրամփի փեսան Դավոսում ցույց է տվել «Նոր Գազա»-ն (տեսանյութ)
275Երեկ, 22:48
«2026թ-ին ՔՊ-ն երևանցիներին կտուգանի գրեթե այնքան, ինչքան նախատեսել են պարգևավճար ստանալ». Արշակ Սարգսյան
202Երեկ, 22:00
«Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրները հեռանում են Ռուսաստանից». Ֆինլանդիայի նախագահ
340Երեկ, 21:56
