«Զարմանում եմ, որ հակաեկեղեցական արշավին միացել է նաև «Հանրապետություն» կուսակցությունը»․ Սուրեն Սուրենյանց
![]() 356 Չորեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2025 թ., 00:30 «Զարմանում եմ, որ Նիկոլ Փաշինյանի պաշտպանությանը՝ հակասահմանադրական, հակաեկեղեցական կամպանիայում, լծվել է նաև «Հանրապետություն» կուսակցությունը, այն պարագայում, երբ որ 10 տիրադավների հայտարարությունը վստահաբար գրվել է վարչապետի աշխատասենյակում, և սլաքներն արդեն ուղղվում են Վազգեն Սարգսյանի դեմ»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Այսինքն՝ ակնարկում են, որ Վազգեն Սարգսյանը խորթ մեթոդներ է բանեցրել, իսկ ես հավաստում եմ, որ բացարձակապես չեն եղել խորթ միջամտություններ։ Նույնիսկ կասկած չէր հարուցվում, որ Գարեգին Բ-ն հաղթելու էր այդ ընտրություններում»,- նշեց Սուրենյանցը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ տիրադավ եպիսկոպոսները, խոսելով այն մասին, թե իբր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն 1999 թ-ին դարձել է Հայրապետ ահաբեկության և ճնշումների մթնոլորտում, ուղղակիորեն մեղադրում են այդ օրերի իշխանության իրական կրող Վազգեն Սարգսյանին։ «Այս պատմության հաջորդ թիրախը դառնալու է Վազգեն Սարգսյանը։ Ինձ զարմացնում է իրենց Վազգեն Սարգսյանի գծի շարունակողներ համարողների լոյալությունը այս հակաեկեղեցական, հակաաստվածային արշավին»,- նշեց քաղաքագետը։ |

«Շիրակի մարզը չի ստացել հստակ տեղը երկրի տնտեսական քարտեզի վրա». Մհեր Մելքոնյան
8201:06
«Համաշխարհային մակարդակի ողբերգություն կլինի, եթե ազգի «կոդերը» փոխելն ավելի հեշտ լինի, քան Փաշինյանին». Արմեն Աշոտյան
13600:42
«Իրանում վերջին իրադարձությունների զոհերի պաշտոնական վիճակագրությունը». Փույա Հոսսեինի
13000:12
«Հարավային Կովկասը կարևոր նշանակություն ունի Դաշինքի համար». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ
175Երեկ, 23:51
«TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով». Հայկ Մամիջանյան
155Երեկ, 23:36
Թրամփի փեսան Դավոսում ցույց է տվել «Նոր Գազա»-ն (տեսանյութ)
287Երեկ, 22:48
«2026թ-ին ՔՊ-ն երևանցիներին կտուգանի գրեթե այնքան, ինչքան նախատեսել են պարգևավճար ստանալ». Արշակ Սարգսյան
210Երեկ, 22:00
«Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրները հեռանում են Ռուսաստանից». Ֆինլանդիայի նախագահ
349Երեկ, 21:56
